ՀՀ-ն կորցնում է ազդեցությունը արցախյան հարցի վրա, կան բաներ, որոնք անդառնալի են. Տիգրան Սահակյան
VIDEO«Շատ լուրջ գործընթացներ են տեղի ունենում այս պահին տարածաշրջանում, և դրանք ուզենք, թե չուզենք ուղղակիորեն և անուղղակիորեն ազդելու են բանակցային գործընթացի վրա։
Հասարակության նոր, առողջ ուժերը պետք է դուրս գան թմբրից և հավաքվեն մի սեղանի շուրջ և քննարկեն մեր ապագայի հետ կապված հարցերը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը փորձում է ստեղծել մի հարթակ, որտեղ բոլոր առողջ, ասելիք ունեցող մարդիկ կգան, կխոսեն, կգտնեն իրենց նմաններին, կբանավիճեն, կգտնեն լուծումներ և կներկայացնեն հանրությանը։
Իշխանությունները տապալել են ինչպես երկրի արտաքին ու ներքին քաղաքականությունը, այնպես էլ Երևանի կառավարումը։ Երևանում մենք առաջարկելու ենք կոնկրետ լուծումներ կոնկրետ հարցերի։ Մենք վստահ ենք, որ երևանցիները լսելու են մեր առաջարկները և իրենց ձայնը տալու են մեզ»։
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Սահակյանը հարցազրույց է տվել 24News-ին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեկնաբանությունում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



