Պուտինը Հնդկաստան չի մեկնի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների այլ առաջնորդներ գագաթնաժողովին կմասնակցեն առցանց ձևաչափով, այլ ոչ թե կմեկնեն Հնդկաստան: Այս մասին գրում է The Hindu հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Նյու Դելին կարող է հրաժարվել առաջնորդների ներկայությունից ՇՀԿ գագաթնաժողովին «ժամանակացույցի հետ կապված դժվարությունների» պատճառով։
Դիվանագիտական աղբյուրները հայտնել են նաև, որ գագաթնաժողովի անցկացման որոշման մասին իրենց են հայտնել տեսակոնֆերանսի միջոցով «ԱԳՆ պաշտոնական հայտարարությունից քիչ առաջ»։ Նամակում, որը նշված է որպես անհետաձգելի, պարզապես ասվում էր, որ «հնդկական կողմը սույնով տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի վիրտուալ ձևաչափով»։