Ռեալը Զիդանի գլխավորությամբ առաջին խաղում ջախջախիչ հաղթանակ է տարել
SPORTԻսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 5:0 հաշվով հաղթել է «Դեպորտիվոյին»:
Սա մադրիդյան թիմի ղեկին նոր գլխավոր մարզիչ Զինեդեին Զիդանի առաջին հանդիպումն էր: Նա փոխարինել է Ռաֆայել Բենիտեսին, ում հեռացրել են պաշտոնից անբավարար արդյունքների համար:
Իր ֆանտաստիկ մարզավիճակն է շարունակում ցուցադրել Գարեթ Բեյլը, ով դառնալով հետ-տրիկ հեղինակ, վերջին 7 խաղում անմիջականորեն (գոլ, փոխանցում) մասնակցել է 13 գոլի:
«Ռեալ» - «Դեպորտիվո»՝ 5:0
Գոլերը՝ Բենզեմա 15, 90+1, Բեյլ 22, 49, 63
Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակել է 40 միավոր եւ մնացել երրորդ տեղում: «Դեպորտիվոն» 27 միավորով 8-րդ տեղում է:
1
Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New Customers
2
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
3
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
4
Ucom Services Can Now Be Paid Via Fast Shift
5
Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Fre...



