Եվրահանձնաժողովի ղեկավարը Լեհաստանում ծնվող «պուտինիզմ» է նկատել
INTERNATIONAL NEWSԼեհաստանի նոր կառավարության քաղաքականությունը կառուցվում է ռուսական մոդելով: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Մարտին Շուլցը:
Նրա խոսքով, Վարշավայի իշխանությունն ընտրություններում իր հաղթանակը դիտարկում է որպես հաղթանակած կուսակցության կամքին պետական բարեկեցության ենթարկման մանդատ: Այս մասին գրել է «Frankfurter Allgemeine Sonntagszeitung»-ը:
Լեհաստանում կատարվողը Շուլցը կոչել է Պուտինի ոճով կառավարելի ժողովրդավարություն, «եվրոպական քաղաքականության վտանգավոր պուտինացում»:
«Հիմա ժողովրդավարական քաղաքական ամբողջ հատվածը՝ ձախերից մինչեւ աջեր, կարող է հստակ հայտարարել, որ այդպիսի քաղաքականությունը հակասում է եվրոպական հիմնարար արժեքներին»,- խոսելով հունվարի 19-ին Լեհաստանում տիրող ընթանիկ իրավիճակի շուրջ Եվրախորհրդարանի լիագումար նիստի մասին՝ ասել է Մարտին Շուլցը:



