Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին մարդասիրական օգնության համար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունների, 2022 թվականի հունվարին նախագահ Իլհամ Ալիևի՝ Ուկրաինա կատարած այցի և դրա ընթացքում տեղի ունեցած քննարկումների շուրջ։ Գոհունակություն է արտահայտվել Ադրբեջանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ։
Նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ Ուկրաինայում Ադրբեջանի նոր դեսպան է նշանակվել, և նա շուտով կսկսի աշխատանքը։
Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական օգնության, ուկրաինացի երեխաների խնամքի և Ադրբեջան նրանց ուղևորությունների կազմակերպման համար:
Զրույցի ընթացքում գոհունակությամբ ընդգծվել է, որ Ադրբեջանն ու Ուկրաինան միջազգային կազմակերպությունների շրջանակներում աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։