Քյոլնում անկարգությունների հետևանքով վիրավորվել է 3 ոստիկան և 1 լրագրող
INTERNATIONAL NEWSԵրեք ոստիկան և մեկ լրագրող վիրավորվել են Քյոլնում անկարգությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել ՊԵԳԻԴԱ հակաիսլամական շարժման կողմնակիցների ցույցի ցրման ժամանակ: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ, ոստիկանությունը ստիպված է եղել դադարեցնել բողոքի ակցիան այն բանից հետո, երբ ՊԵԳԻԴԱ-ի ակտիվիստները և նրանց հակառակորդները սկսեցին միմյանց վրա քարեր և վառելանյութով շշեր նետել:
Հիշեցնենք, որ ցույցը սկսվել է ի նշան բողոքի՝ ընդդեմ Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից ներգաղթյալների նկատմամբ Գերմանիայի կառավարության քաղաքականության: Գերմանիայի ոստիկանությունը ստացել է հարյուրավոր դիմումներ Քյոլնի բնակիչներից, որոնք ամանորյա տոներին հարձակման են ենթարկվել միգրանտների կողմից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



