Yerevan, 04.November.2026,
00
:
00
BREAKING

Աշխարհի ամենասարսափելի ատրակցիոնները (լուսանկարներ)

LIFE

Ադրենալինի սիրահարները անպայման պետք է ծանոթանան այս ընտրանիի հետ, որտեղ մենք կպատմենք ձեզ աշխարհի ամենաազդեցիկ ատրակցիոնների մասին: Այդ հրաշալի կառույցների օգնությամբ դուք կստանաք ադրենալինի մեծ քանակ և անմոռանալի զգացողություններ:

most spectacular attractions

Գլենվուդ Կավերնս (Glenwood Caverns) զվարճանքների այգում գտնվող «Հսկայական Կանյոն»

GLENWOOD caverns

1. Այդ «ադրենալինային ագրեգատը» գտնվում է Կոլորադո գետի վրա՝ 400 մետր բարձրությամբ ժայռի լանջին: Ճոճանակները  տեղավորում են 4 ուղևորի, որոնց էլ ճոճում են 112 աստիճանով հորիզոնի վրա 80 կմ/ժ արագությամբ: Գտնվելով ամենաբարձր կետում՝ էքստրեմալ մարզիկները կարող են հայացք գցել իրենց առջև բացվող ժայռի անդունդը: Ճոճանակի ստեղծողը Սթիվ Բեկլին (Steve Beckley) փորձել է օգտվել ատրակցիոնից միայն մեկ անգամ, բայց այնքան է վախեցել, որ չի համարձակվել կրկնել երկրորդ անգամ: Սակայն, ինչպես հետագայում խոստովանել է Բեկլին, նա մեծ բավականություն է ստանում նաև հետևելով այն մարդկանց դեմքերին և լսելով նրանց բացականչությունները, որոնք օգտվում են 60 վայրկյանանոց ճանապարհորդությունից:

2. Ատրակցիոնի նախնական տարբերակը, ստեղծողի կարծիքով, այնքան էլ էքստրեմալ չէր և ուղևորներին չէր հասցնում բավարար հեռու  դատարկ տարածությունում:

Giant Canyon Swing (1,300 feet above the Colorado River), Glenwood Caverns Adventure Park, Glenwood Springs, Colorado USA

3. Այդ պատճառով 2011 թվականին նա որոշեց տեղադրել ավելի երկար օդաճնշման մեքենա, որի շնորհիվ այցելուները հնարավորություն կունենան օգտագործել էմոցիաների ողջ շրջանակը՝ ուժեղ անհանգստությունից մինչև սարսափ: Մինչև ճոճանակով ճոճորվելը, բոլոր ցանկացողները պետք է պատասխանատվությունից հետ կանգնելու փաստաթուղթ ստորագրեն, որտեղ նշվում է, որ «այդպիսի ակտիվությունը կարող է հանգեցնել վայր ընկնելու, վնասվածքների և մահվան»: Մինչև 18 տարեկան երեխաները և դեռահասները կարող են օգտվել միայն ծնողների կամ խնամակալների կողմից փաստաթղթի ստորագրումից հետո:

Լաս Վեգասի «Stratosphere» հյուրանոցի ատրակցիոնը

Rides at the «Stratosphere» in Las Vegas

4. Insanity ատրակցիոնը (անգլերենից թարգմանաբար նշանակում է «խելագարություն») գտնվում է ԱՄՆ-ի ամենաբարձր 9-րդ կառույցի և Լաս Վեգասի ամենաբարձր «Stratosphere Las Vegas» հյուրանոցի վրա: Այն իրենից ներկայացնում է ուղեցույց կարուսել հսկայական մեխանիկական ճիրաններով, որը Ձեզ կբարձրացնի երկրից  274 մետր բարձրության վրա: Կարուսելը տարածվում է աշտարակի եզրից  19.5 մետր դեպի հյուսիս՝ պտտելով զբոսաշրջիկներին   70 աստիճան անկյան տակ  60կմ/ժ արագությամբ:

Big Shot

5. Ատրակցիոն Big Shot

Եվս մեկ խելահեղ  Big Shot ատրակցիոնը «Ստրատոսֆերա»  հյուրանոցում  համարվում է ամենաբարձրը աշխարհում երկրի մակերևույթից ընդհանուր բարձրության տեսանկյունից: Ատրակցիոնը իրենից ներկայացնում է կատապուլտ, որը պտտում է այցելուներին  72 կմ/ժ արագությամբ  329մետր բարձրության վրա, որից հետո ազատ անկում է կատարում դեպի վար:

X Scream

6. Ատրակցիոն X Scream

Այս ատրակցիոնը իրենից ներկայացնում է փոքրիկ վագոն, որը գտնվում է հյուրանոցի տանիքին, որը արագություն է բացում և դուրս գալիս երկաթգծից՝ 8 մետր հեռանալով տանիքի եզրից:

Ատրակցիոն The Smiler  Alton Towers այգում, Մեծ Բրիտանիա

The Smiler

7. Alton Towers  ժամանցի այգում գտնվող The Smiler ատրակցիոնի հեղինակները այն նախագծել են հոգեբանների հետ համատեղ վախի գործոնը բարձրացնելու նպատակով: Այժմ էլ ատրակցիոնը պահպահում է իր ռեկորդը՝ ոլորանների ամենամեծ քանակությամբ:

Բացի այդ,  85 կմ/ժ արագությամբ ուղևորության ընթացքում այցելուներին սպասվում են զանազան հոգեբանական էֆֆեկտներ, այդ թվում՝ օպտիկական պատրանքներ, ինչպիսին են օրինակ՝ կուրացնող լույսը և մոտեցող ներարկիչները, որոնք, հեղինակների խոսքերով, «կվերացնեն իրականության և պատրանքի սահմանը»:

Ամերիկյան եզրագնաց Superman. Escape from Krypton, Կալիֆորնիա, ԱՄՆ

Superman: Escape from Krypton

8. Superman: Escape from Krypton («Սուպերմեն: փախուստ Կրիպտոնից») անունը կրող ատրակցիոնը Կալիֆորնիայի Վալենսիայի Six Flags Magic Mountain ժամանցի այգում: Այն սլանում է 160 կմ/ժ արագությամբ  41-հարկանի աշտարակի բարձրությամբ, այնուհետև՝ իջնում է 126  մետր վար՝ հակառակ կողմով:

Ատրակցիոն  Thunder Dolphin Tokyo Dome City-ում, Ճապոնիա

Thunder Dolphin

9. Ատրակցիոն  «Thunder Dolphin»-ը («Բարձրագոչ դելֆին») գտնվում է  Tokyo Dome Cityժամանցի այգում և համարվում է  6-րդ ամենաբարձր ամերիկյան եզրագնացը աշխարհում: Նրա եզակիությունը կայանում է նրանում, որ ընթացի ժամանակ այն անցնում է բետոնե շրջանակով:

Ատրակցիոն Takabisha Fuji-Q Highland այգում, Ճապոնիա

Takabisha
10. Ատրակցիոն Takabisha-ն հայտնի ճապոնական  Fuji-Q Highland ժամանցի այգում մտել է Գինեսի ՌԵկորդների Գիրք՝ որպես ամենափեք անկյունով ատրակցիոն՝ 121 աստիճան: 7 հանգույցներով անցնելուց հետո ուղևորները ցած են իջնում  100կմ/ժ արագությամբ 43 մետրից:

Ատրակցիոն Colossus  Thorpe ժամանցի այգում, Մեծ Բրիտանիա

Colossus

11. Ամերիկյան եզրագնացներից այս հրեշը հանդիսանում է ամենապտտվողներից մեկը աշխարհում և կարող է պարծենալ իր 10 ոլորաններով, ներառյալ՝ երկու զսպանակը, Կոբրայի պարույրը և այլն: Ատրակցիոնի երկարությունը  կազմում է  850 մետր, իսկ արագությունը հասնում է  77  կմ/ժ-ի:

Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation