Իրաքում սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդի տեղակալը. Rbc.ru
INTERNATIONAL NEWSԻրաքի ռազմական օդային ուժերի ավիահարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդի տեղակալ Ասի ալ-Օբեյդին, հաղորդում է rbc.ru-ն:
Ահաբեկիչների ղեկավարը սպանվել է Իրաքի Անբար շրջանում: Նշվում է, որ նա ավելի վաղ ծառայել է որպես գնդապետ Իրաքի բանակում և ձերբակալվել է դասալքությունից հետո: 2013 թվականին ալ-Օբեյդին փախել է Աբու-Գրեյբ բանտից և միացել է ԻՊ-ին, որտեղ ղեկավարել է «Իսլամական եպտության» ռազմական խորհրդի շտաբը:
Դրանից մեկ օր առաջ Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկրի արևմուտքում Բարվանի քաղաքի շրջանում ԻՊ-ի մամուլի քարտուղար Աբու Մուհամեդ ալ-Ադնանիի մահվան մասին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



