Yerevan, 07.October.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒՆԻՍԻ)․ Բիրտ ուժով բազմաթիվ քաղաքացիներ են բերման ենթարկվել․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հեծանիվի համաշխարհային օր, Ավստրալիա՝ Մաբոյի օր, Նամիբիա՝ Նամիբիայի զինված ուժերի օր, Ուգանդա՝ Նահատակների օր, Չեռնոգորիա՝ Անկախության օր։

ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ

1837– ծնվել է հանրահայտ գրող Պերճ Պռոշյանը։

1891– վախճանվել է մեծանուն դերասան, նկարիչ, գրող, հասարակական գործիչ Պետրոս Ադամյանը։

1896 – ծնվել է հայ խորհրդային բժիշկ, ինֆեկցիոնիստ Ռաֆայել Մանվելյանը։

1896 – թուրք բազմահազարանոց խուժանը անցել է հարձակման Վանում: Հանկարծակիի եկած հայերը սկզբում զգալի կորուստներ են կրել, բայց շուտով Դաշնակցության, Արմենական և Հնչակյան կուսակցությունների ղեկավարները, մի կողմ դնելով իրենց տարաձայնությունները, միավորել են մարտական ուժերը, և ինքնապաշտպանության կենտրոն է դարձել Վանի Այգեստան թաղամասը:

1911 – ծնվել է արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանը։

1919 – վախճանվել է բանասեր, բժիշկ և հասարակական գործիչ Սմբատ Գաբրիելյանը։

1933 – ծնվել է բժիշկ, ակադեմիկոս Հովհաննես Հովհաննիսյանը։

1936 – ծնվել է արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը։

1971– տեղի է ունեցել Հայաստանի գրողների միության վեցերորդ համագումարը։

1994 – վախճանվել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Աբել Սիմոնյանը։

1991– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Արցախի Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակչությունը տեղահանվել է։

2000 – Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Գլադիատոր» ֆիլմի հայաստանյան պրեմիերան։

2011– Հրանտ Դինքի սպանության գործով վեց զինվորականներ դատապարտվել են, Տրապիզոնի ժանդարմերիայի այդ պաշտոնյաների նկատմամբ դատարանը սահմանել է 4–ից մինչև 6 ամսվա ազատազրկում:

2011– վախճանվել է ամերիկահայ բժիշկ Ջեք Գևորգյանը։

2012 – «Ժառանգություն» կուսակցությունը Գրողների միության դահլիճում անցկացրել է իր 8–րդ համագումարը: Նախագահի պաշտոնում վերընտրվել է կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

2016 – Հալեպում հրթիռակոծվել է հայկական թաղամասը, եղել են զոհեր և վիրավորներ։

2018 – Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը կոչ է արել Նիկոլ Փաշինյանին՝ միջամտել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին՝ «Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու և պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար»:

2020 – վախճանվել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում ու Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը։

2022 – կառավարական ամառանոցի մոտ ցուցարարների հետ բախման ժամանակ ոստիկանական ուժերը հատուկ միջոցներ են կիրառել, մասնավորապես ծխա և լուսաձայնային նռնակներ։ Ոստիկանները բիրտ ուժով բազմաթիվ քաղաքացիների են բերման ենթարկել։

ԱՇԽԱՐՀ

1098 – խաչակիրները գրավել են Անտիոքը։

1539 – Ֆլորիդան հայտարարվել է Իսպանիայի տարածք։

1540 – առաջին եվրոպացին՝ Էրնանդո դե Սոտոն, անցել է Ապպալաչի լեռնաշղթան։

1621 – հիմնադրվել է հոլանդական Վեստ– Հնդկաստան ընկերությունը, որը ստացել է Հարավային և Հյուսիսային Ամերիկաների հետ առևտրի իրականացման մոնոպոլ իրավունք։

1657 – վախճանվել է անգլիացի բժիշկ, ֆիզիոլոգ և էմբրիոլոգ Ուիլյամ Հարվեյը՝ ժամանակակից ֆիզիոլոգիայի և էմբրիոլոգիայի հիմնադիրը։

1761 – ծնվել է անգլիացի գյուտարար Հենրի Շրապնելը, որը հայտնագործել է կարտեչային գնդակներով հրետանային արկը։

1784 – Մերիլենդ նահանգի Աննապոլիս քաղաքը դադարել է լինել ԱՄՆ–ի մայրաքաղաքը։

1785 – ֆրանսիացի Ֆրանսուա Բլանշերը 300 մետր բարձրությունից ցած նետելով շանը՝ ցուցադրել է օդապարիկից թռիչքներ իրականացնելու համար իր ստեղծած պարաշյուտը։

1789 – Ալեքսանդր Մաքքենզին Կանադայում հայտնաբերել է հետագայում իր անունով անվանված Մաքքենզի գետը։

1826 – վախճանվել է ռուս պատմաբան Նիկոլայ Կարամզինը։

1837 – Լոնդոնի մոտ բացվել է առաջին իպպոդրոմը։

1843 – ծնվել է բուսաբան–ֆիզիոլոգ և բնաբան Կլիմենտ Տիմերյազևը՝ բույսերի ֆիզիոլոգիայի ռուսական դպրոցի հիմնադիրը։

1875 – վախճանվել է ֆրանսիացի նշանավոր երգահան, հանրահայտ «Կարմեն» օպերայի հեղինակ Ժորժ Բիզեն։

1896 – ստորագրվել է գաղտնի պայմանագիր, համաձայն որի, Չինաստանը թույլատրել է Ռուսաստանին կառուցել Չին – արևել յան երկաթուղին։

1924 – վախճանվել է ավստրիացի հայտնի գրող Ֆրանց Կաֆկան։

1931 – ծնվել է Կուբայի 17–րդ վարչապետ Ռաուլ Կաստրո Ռուսը։

1946 – վախճանվել է խորհրդային պետական գործիչ Միխայիլ Կալինինը։

1954 –Սահարայում հայտնաբերվել է հին եգիպտական Սինխետոն փարավոնի դամբարանը (մոտավորապես մ.թ.ա. 2570 թվական)։

1959 – Սինգապուրն ընդունել է Սահմանադրություն և դարձել ինքնավար երկիր։

1970 – սինթեզվել է առաջին արհեստական գենը։

1980 – համակարգիչների խափանման պատճառով ԱՄՆ–ում սխալմամբ ազդարարվել է Խորհրդային Միության կողմից միջուկային հարձակման տագնապ։

1985 – Վատիկանի և Իտալիայի միջև կնքված համաձայնագրով կաթոլիկությունը դադարել է Իտալիայում պետական կրոն լինել։

1989 – վախճանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Ռուհոլլա Խոմեինին։

1991 – Ճապոնիայում Ունզեն հրաբխի ժայթքումից զոհվել է 43 մարդ, հիմնականում՝ լրագրողներ։

1998 – Գերմանիայի Էշեդ ավանի մոտ Հաննովերից Համբուրգ մեկնող գնացքի վթարի հետևանքով զոհվել է 101 մարդ, վնասվածքներ է ստացել 88–ը։

2006 – Չեռնոգորիան հռչակել է իր անկախությունը՝ դուրս գալով Սերբիա և Չեռնոգորիա պետության կազմից։

2008 – Պրագայում կնքվել է խղճի և կոմունիզմի մասին եվրոպական հռչակագիրը։

2016 – Արիզոնայում վախճանվել է աֆրոամերիկացի նշանավոր պրոֆեսիոնալ ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ և հասարակական գործիչ Մուհամմեդ Ալին (Կասիուս Մարցելուս Քլեյ կրտսերը)։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accounts