Զիդանը հայտնել է, թե ինչ կարգադրություն է տվել հեթ-տրիկի հեղինակ դարձած Բեյլին
SPORTՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Դեպորտիվոյի» նկատմամբ տարած հաղթանակը Պրիմերայի 19-րդ տուրում։
«Կրիշտիանուն լավ տեսք ուներ այս խաղում։ Նա միշտ պետք է գոլ խփի, քանի որ Ռոնալդուն է։ Շուտով կկայանա հաջորդ խաղը, իսկ Կրիշտիանուն հնարավորություն կունենա աչքի ընկնելու։
Խնդիր էինք դրել որքան հնարավոր է շուտ դուրս գալ պաշտպանությունից, կատարել քիչ երկար փոխանցումներ, եւ մեզ մոտ ամեն ինչ ստացվեց։
Ինչպիսի՞ կարգադրություններ էի արել Բեյլին։ ասացի նրան պաշտպանվել առանց գնդակի, իսկ գնդակի հետ՝ խաղալ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է «Мarca»-ն։
Հիշեցնենք, որ «արքայական ակումբի» խոշոր հաշվով տարած հաղթանակում (5:0) ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreement
3
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
4
AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient Equipment
5
Converse Bank Receives STP Excellence Award Once Again



