Ի՞նչ է խոստացել Բլինքենը Ուկրաինային
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն կօգնի Ուկրաինային կառուցել «ապագայի բանակը». խոսքը ժամանակակից օդուժի, զենքի և այլ բաների մասին է։
Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ Կիևի և Կրեմլի միջև բանակցությունների նախապայմանն ուժեղ Ուկրաինան է, որն ի վիճակի է զսպել և պաշտպանել իրեն ցանկացած ագրեսիայից։
ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հավելել է, որ Ուկրաինայի հզորացման մեջ ռազմաֆինանսական ներդրումները չեն վնասում դիվանագիտությանը, այլ ընդհակառակը, ճանապարհ են հարթում դեպի այն։
«Սա նշանակում է ժամանակակից ռազմաօդային ուժեր, ինտեգրված հակաօդային և հակահրթիռային պաշտպանություն, ժամանակակից տանկեր և զրահատեխնիկա, զինամթերքի արտադրության ազգային կարողություն, ինչպես նաև զորավարժություններ և աջակցություն՝ ուժեղացնելու զինված ուժերի և տեխնիկայի մարտունակությունը», - ընգդծել է նա։
Ռուսաստանն այժմ ավելի վատ վիճակում է, քան լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից առաջ, նկատել է պաշտոնյան։