ԱՄՆ անվիճելի գերակայության դարաշրջանն ավարտվել է․ ՌԴ ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի անվիճելի գերակայության դարաշրջանն ավարտվել է, և հետդարձ չկա։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ շաբաթ օրը տարածված մեկնաբանություններում՝ կապված ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարությունների հետ․
«Մենք պետք է վերջապես հասկանանք, որ ամերիկյան անվիճելի գերակայության դարաշրջանն ավարտվել է, և որ դրան վերադարձ չկա: Այժմ խնդիրն է ճանաչել նոր իրողությունները և սկսել ավելի արդար, հավասարակշռված և սթրեսակայուն միջազգային համակարգի հիմքերը՝ հիմնված իսկական հավասարության, ներառականության և, ամենակարևորը, անվտանգության անբաժանելիության վրա, ինչպես նաև հաշվի առնելով բոլոր պետությունների շահերն ու մտահոգությունները՝ առանց բացառության»,- նշել է Զախարովան։