Եգիպտոսում բացվել է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը
INTERNATIONAL NEWSԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հունվարի 10-ի առավոտյան բացվել է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը:
Ըստ ՏԱՍՍգործակալության, այն սկսվել է 596 պատգամավորների երդման արարողությամբ: Սա 1866 թվականից ի վեր երկրի խորհրդարանի պատմության մեջ պատգամավորների ամենամեծ թիվն է: Բացի այդ, օրվա ընթացքում նրանք պետք է Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրեն:
Խորհրդարանի առաջին նիստը ղեկավարում է ամենատարեց պատգամավորը՝ 77-ամյա Բահա ադ-Դին Աբու Շիքան: Նախատեսվում էր, որ պատմության մեջ առաջին անգամ այն կին կգլխավորի՝ իսլամի իրավունքի եւ փիլիսոփայության պրոֆեսոր, 67-ամյա Ամնա Նուսեյրը: Սակայն, որոշ տեղեկություններով, դրան դեմ են հանդես եկել երկրի պահպանողական կուսակցության անդամները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



