Սուրբ գիրքն ամեն օր
BLOGՌուբեն վարդապետ Զարգարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նույն օրերին Մարիամը ճանապարհ ընկնելով շտապ գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը։ Այնտեղ Զաքարիայի տուն մտնելով՝ Եղիսաբեթին ողջույն տվեց։ Երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, երեխան շարժվեց իր որովայնում, և Եղիսաբեթը, Սուրբ Հոգուց ներշնչված, բարձրաձայն ասաց.
-Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է այն զավակը, որ կրում ես քո որովայնում։ Ինչպիսի՜ երջանկություն, որ իմ Տիրոջ մայրն այցելում է ինձ, որովհետև երբ քո ողջույնը լսեցի, երեխաս ուրախությամբ շարժվեց իմ որովայնում։ Երանի՜ քեզ, որ հավատացիր, որովհետև Աստծու կողմից քեզ ասվածները պիտի կատարվեն։

Մարիամն ասաց.
«Կգովերգեմ Տիրոջը. ահա հոգիս ցնծում է Աստծով՝ իմ փրկիչով, որովհետև նա տեսավ հեզությունն իր աղախնի։ Այսուհետև սերունդները բոլոր երանի են տալու ինձ, անզի հզոր Աստված ինձ համար մեծամեծ գործեր արեց. սուրբ է անունը նրա։ Բոլոր ժամանակներում ողորմությամբ է նայում նա աստվածավախ մարդկանց վրա։ Նա ցույց տվեց զորությունն իր հզոր բազկով, ոչնչացրեց հպարտներին իրենց բոլոր խորհուրդներով։ Արքաներին գահազրկեց, խոնարհներին վեր բարձրացրեց։ Քաղցածներին նա լիացրեց բարիքներով, հարուստներին դատարկաձեռն արձակեց։ Պաշտպան եղավ իր ծառային՝ Իսրայելին, հավատարիմ մնալով իր ողորմությանը, ինչպես որ խոստացել էր մեր հայրերին՝ Աբրահամին և նրա զավակներին»։

Եղիսաբեթի մոտ շուրջ երեք ամիս մնալուց հետո Մարիամը վերադարձավ իր տուն։
(Ղուկասի ավետարան 1:39-56)
(Ղուկասի ավետարան 1:39-56)
Լուսանկարում պատկերված է տպագիր առաջին հայալեզու Աստվածաշունչը
1
New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan Foundation
2
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
3
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
4
The results of the second Junius financial literacy competition have been summarized
5
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...