Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Կարող, պրոֆեսիոնալ թիմով ուժ են մարդիկ փնտրում, և «Ապրելու երկիր» կուսակցությունն էլ իր հիմնադրման օրվանից աշխատում է մարդկանց հենց այդ պահանջմունքը բավարարել․ Անդրանիկ Ամիրջանյան

POLITICS

 

«Մեզ համար շատ կարևոր է Երևանի զարգացումն ու ուրույն դիմագծի ապահովումը։ Երևանը պետք է դառնա համայն հայության մայրաքաղաքը, մենք դա պետք է անենք»։ Այս մասին Past.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անդրանիկ Ամիրջանյանը։

Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը բացմիցս է հայտարարել, որ մասնակցելու է Երևանի ավագանու  ընտրություններին։ Քաղաքական ուժի ներկայացրած հայտը բավականին լուրջ է, հայտարարում են, որ մասնակցում են՝ հաղթելու նպատակով։ Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն էլ առաջարկել է երևանցիներին՝ Երևանի ավագանու ընտրությունները  վերածել իշխանության անվստահության հանրաքվեի։

Ամիրջանյանը նշում է՝ իշխանությունները ձախողել են, նաև Երևանի կառավարումը․ ամեն տարի նույն փողոցը փոսալցնելը, մի քանի մաքրող մեքենաներ ձեռք բերելը համարում են մեծ ձեռքբերում։

«Ե՛վ քաղաքային տրանսպորտի, և՛ քաղաքի մաքրության հարցերն այն մինիմալ խնդիրներն են, որոնց լուծումը պետք է համարվի ոչ թե ձեռքբերում, այլ՝ նվազագույն պարտականությունների կատարում։  Զավեշտ է նման «ձեռքբերումներով» քաղաքական հայտ ներկայացնելը։ Մեր առաջարկը բնականաբար տարբեր է լինելու»,-ասում է նա։

Ըստ նրա՝ իրենք այնպիսի  առաջարկներ են անելու, որ երևանցին  չի մերժելու։ Ամբողջ թիմով, մասնագիտական հանրույթի ու բնակչության հետ շփման արդյունքում են դրան հասնելու։ «Մենք նախատեսում ենք իրականացնել այնպիսի ծրագրեր և ունենալ այնպիսի նախագծեր, որոնք կլինեն մի քանի սերունդների հպարտությունը, ինչպես օրինակ՝ Երիտասարդական պալատի վերականգնումն է, որի շնորհանդեսը մենք երևանցիներին ենք ներկայացնելու»,-նշում է նա, ապա հավելում, որ դա իրենց մեծ ծրագրի՝ Երևանը երևանցիներին վերադարձնելու նպատակի միայն մի մասն է։

Անդրանիկ Ամիրջանյանը նշում է նաև, որ իրենք ամենօրյա կապի մեջ են քաղաքացիների հետ․ ահազանգերին, բնակիչների կողմից բարձրաձայնվող խնդիրներին էլ միշտ ականջալուր են լինում։

«Ակնհայտ է, որ մարդիկ հոգնել են և՛ այսօրվա, և՛ երեկվա իշխանություններից, երկուսն էլ չեն կարողացել բավարարել մարդկանց մինիմալ պահանջները։ Նոր ասելիքով, կարող, պրոֆեսիոնալ թիմով ուժ են մարդիկ փնտրում, և «Ապրելու երկիր» կուսակցությունն էլ իր հիմնադրման օրվանից աշխատում է մարդկանց հենց այդ պահանջմունքը բավարարել»,- ասում է նա։

Անդրանիկ Ամիրջանյանի խոսքով՝ իրեն վստահություն է տալիս կուսակցության անցած ճանապարհը․ «Ապրելու երկիր»-ը ՏԻՄ ընտրություններում գրանցել է իր հաջողությունը, քանի որ կարողացել է իր վստահելի, պրոֆեսիոնալ թիմով գրավել հանրության վստահությունը մասնակցելով 21 համայնքում ընտրության՝ ներկայացված է 18-ում, հաղթել է Նոյեմբերյանում, Ալավերդիում, համատեղ կառավարում է իրականացնում Տաթևում։

«Կարծում եմ՝ 1․5 տարվա կյանք ունեցող կուսակցության համար հանրային այսպիսի մեծ վստահությունը՝ կարևոր ուղենիշ է։ Նշանակում է՝ ընտրված ճանապարհն ամենաարդյունավետն է։ Առաջիկայում՝ Երևանի ընտրությունների ժամանակ էլ, մենք մեր աշխատանքով, կկարողանանք գրավել երևանցիների վստահությունը»,- ասում է նա։

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns