Փոփոխություններ չկան. Վրաստանի ԱԳ նախարարն առաջին հերթին հանդիպել է ԱՄՆ դեսպանին
INTERNATIONAL NEWSՎրաստանի նորանշանակ ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն հանդիպումներ է ունեցել երկրում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յանոշ Հերմանի եւ ԱՄՆ դեսպան Յան Քելլիի հետ: Այս մասին գրում է apsny.ge-ն:
Յանոշ Հերմանի հետ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի օրակարգով նախատեսված բարեփոխումների արդյունավետ իրականացման մեխանիզմները:
Իսկ ԱՄՆ դեսպանի հետ զրույցում դիտարկվել են Ռազմավարական գործընկերության եւ հարաբերությունների հետագա խորացման հեռանկարների մասին Խարտիայի շրջանակում համագործակցության հիմնական ուղղությունները: Կողմերն ընդգծել են ԱՄՆ-ի՝ որպես Վրաստանի ռազմավարական գործընկերոջ դերը երկրի եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման գործընթացում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



