«Ցնցված եմ». Շառլ Միշելն արձագանքել է «Կախովսկայա» ՀԷԿ-ի շուրջ իրավիճակին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն արձագանքել է «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակի վրա հարձակմանը՝ նշելով, որ «ցնցված» է:
«Ցնցված եմ «Նովա Կախովկա» ամբարտակի վրա աննախադեպ հարձակումից: Քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումն ակնհայտորեն որակվում է որպես ռազմական հանցագործություն, և մենք պատասխանատվության կենթարկենք Ռուսաստանին և նրա պրոքսիներին», - թվիթերյան միկրոբլոգում գրել է ԵՄ պաշտոնյան:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը պայթյունի հետևանքով «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը փլուզվել է։ Այժմ մոտ 80 բնակավայր գտնվում է հեղեղումների վտանգի տակ։ Իշխանություններն արդեն իրականացնում են տարհանում, Դնեպրի աջ ափի կրիտիկական գոտում 16 հազար մարդ կա։
Կատարվածի համար Ուկրաինան ու Ռուսաստանն իրար են մեղադրում: Ուկրաինան գործ է հարուցել էկոցիդի հոդվածով՝ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի պայթյունի պատճառով։