Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել վարկերի քանակով
SOCIETY2023 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գործող վարկերի քանակով Յունիբանկը շուկայի առաջատարն է:
Սպառողական և բիզնես վարկավորումը միշտ եղել են Յունիբանկի առաջնահերթ ուղղություններից: Բանկային ֆինանսավորման հասանելիությունը կարևոր դեր ունի տնտեսության զարգացման տեմպերը պահելու, սպառման դինամիկայի և ՀՆԱ-ի աճի համար: Լայնամասշտաբ վարկավորումը մեծացնում է ապրանքների նկատմամբ պահանջարկը՝ խթանելով դրանց արտադրություն ու վաճառքները և դրանով իսկ նպաստելով երկրի տնտեսական աճին։
Օգտվելով բանկի ծառայություններից՝ որպես ֆինանսական օգնականի, մարդիկ կարողանում են արագ լուծել կրթության, առողջության և այլ անհետաձգելի կարիքների համար անհրաժեշտ դրամական միջոցների խնդիրը, ինչպես նաև ձեռքբերել անհրաժեշտ ապրանքները: Վարկավորման գործընթացը հաճախորդների համար էլ ավելի հարմար դարձնելու նպատակով Յունիբանկը զգալիորեն ընդլայնել է գործընկերային ցանցը: Ապառիկ գնումներ կարելի է կատարել բանկի գործընկեր ավելի քան 1300 խանութ-սրահներում հաշված րոպեների ընթացքում: Վարկի հաստատումն իրականացվում է արհեստական բանականության հիման վրա կառուցված համակարգով՝ բացառելով մարդկային գործոնը:
Յունիբանկը բավականին ակտիվ աշխատում է նաև հիփոթեքային վարկավորման ուղղությամբ՝ նպատակ ունենալով անշարժ գույքի ձեռքբերումը հնարավորինս մատչելի դարձնել հաճախորդների համար: Այս տարի Յունիբանկի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի քանակը և ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 3 անգամ: Առաջնային շուկայում բանկն առաջարկում է ՀՀ դրամով հիփոթեքային վարկեր 10,9% տարեկան տոկոսադրույքով և ընդամենը 10% կանխավճարով:
Յունիբանկը շարունակել է ուշադրության կենտրոնում պահել նաև փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը: Ժամանակակից պայմաններում բիզնեսի լուրջ զարգացումն առանց վարկավորման գրեթե անհնար է։ ՓՄՁ-ներին մատչելի ռեսուրսներն անհրաժեշտ են կապիտալ ներդրումների, շրջանառու միջոցների համալրման, տրանսպորտի ձեռքբերման, արտադրության արդիականացման կամ ընթացիկ ծախսերի համար: Վարկային միջոցների շնորհիվ ապահովվում է արտադրական գործընթացների և վաճառքների շարունակականությունը, բարձրանում է ձեռնարկության արդյունավետությունն ու մրցունակությունը:
Յունիբանկում բիզնես վարկ կարելի է ձևակերպել եվրոյով սկսած 5% տարեկան տոկոսադրույքից: Վարկը կտրամադրվի մինչև 5 տարի ժամկետով: Առկա է նաև արտոնյալ ժամկետ՝ մինչև 12 ամիս, որի ընթացքում կարելի է վճարել միայն տոկոսագումարը:
Փոքր բիզնեսին աջակցելու համար բանկն առաջարկում է «Միկրո էքսպրես» բիզնես վարկ, որի հիմնական առավելություններն են հաստատման գործընթացի ավտոմատացումը և գրավի պահանջի բացակայությունը:
Իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացման համար Յունիբանկը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ կնքել է համագործակցության պայմանագիր Տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակներում վարկեր և ֆինանսական լիզինգ ևս տրամադրելու համար:
Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region
IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten
Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities.
Acba bank to Allocate $50 Million for MSME Development
Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO
Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform
Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line
AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones
Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild
Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon
“The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank
EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney
Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday!
Instant idcoin ahead of Black Friday
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community
Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia
How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities
UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan
AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit
Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom
Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest