Գերմանացի նախարար. Քյոլնում կանանց դեմ հարձակումները նախապես ծրագրված ակցիաներ են եղել
INTERNATIONAL NEWSԱմանորի գիշերը գերմանական Քյոլնում կանանց վրա հարձակումները նախապես նախապատրաստված եւ ծրագրված ակցիաներ են եղել: «Bild am Sonntag»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Գերմանիայի արդարադատության եւ սպառողների իրավունքների պաշտպանության նախարար Հայկո Մաասը:
Նրա խոսքով, եթե իրավախախտում կատարելու համար այդպիսի ամբոխ է հավաքվում, ապա ենթադրվում է, որ դա այս կամ այն կերպ ծրագրված է եղել:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Մաասը նաեւ չի բացառել Քյոլնի եւ գերմանական այլ քաղաքներում կանանց դեմ հարձակումների միջեւ կապը: Նա խոստացել է ուսումնասիրել ապաստան խնդրող եւ իրավախախտում կատարած անձանց երկրից վտարելու հնարավորությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



