«Հայաքվե»-ի քարոզարշավի շրջանակներում մեծ հավաք անցկացրեցինք Երևանում, որտեղ մեզ միացան հարյուրավոր նոր աջակիցներ և համախոհներ. Ավետիք Չալաբյան
BLOGՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Հինգշաբթի երեկոյան «Հայաքվե»-ի քարոզարշավի շրջանակներում մենք մեծ հավաք անցկացրեցինք Երևանում, որտեղ մեզ միացան օր օրի թափ հավաքող այս նախաձեռնության հարյուրավոր նոր աջակիցներ և համախոհներ, իսկ տեղի ունեցած քննարկումը և դահլիճի մարտական տրամադրությունը գերազանցեց բոլոր հնարավոր սպասելիքները:
Ավելի մանրամասն՝ հետագա նյութերում, իսկ մինչ այդ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կազմակերպչական թիմին՝ հսկայածավալ աշխատանքի, իսկ մեզ միացած բոլոր աջակիցներին՝ իրենց վստահության և մեզ այսպիսի ոգևորություն փոխանցելու համար:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



