«Այդպես էլ Պուտինին փոխանցեք»․ Զելենսկին հաստատել է՝ ուկրաինական բանակը հակահարձակման է անցել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինացի զինվորականները հարձակողական և պաշտպանական գործողություններ են իրականացնում ճակատում։ Զորքերի հրամանատարները դրական են տրամադրված.
Այս մասին Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է РБК-Украина-ն։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ճի՞շտ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Ուկրաինայի Զինված ուժերի կողմից հակահարձակում սկսելու մասին, Զելենսկին ասել է, որ հակահարձակողական գործողություններ են ընթանում, սակայն չի ասի, թե դրանք որ փուլում են։
Նախագահը նշել է, որ բոլորը կզգան ուկրաինացի զինվորականների հակահարձակողական գործողությունները։ Նա նաեւ ընդգծել է, որ չի կարելի վստահել Telegram-ի այս կամ այն ալիքին եւ հատկապես ՌԴ նախագահին։
«Ինձ թվում է, որ մենք պետք է վստահենք մեր զինվորականներին: Ես վստահում եմ նրանց, ես ամենօրյա կապի մեջ եմ մեր հրամանատարների հետ: Բոլորը դրական են տրամադրված: Այդպես էլ Պուտինին փոխանցեք»,- հավելել է Զելենսկին: