«Ես չեմ խոսում նախկին ամուսնուս մասին, քանի որ շատ եմ սիրում որդուս». Անի Քոչարը՝ բարդ փուլերի, ամուսնու և որդու մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակում մոդել, լրագրող Անի Քոչարը խոսել է կյանքի բարդ փուլերի, քաղցկեղի, ամուսնալուծության, սիրո և որդու մասին:
Անի Քոչարը նշեց, որ նախկին ամուսնու թեման փակված է և նա չի խոսում այդ թեմայի մասին:
«Ես ամուսնացել եմ, քանի որ սիրել եմ, բայց չեմ ցանկացել, որ ինձ հերոսացնեն և հետագայում չի հուզել, որ ամուսնալուծությունից հետո ինձ կդարձնեն հակահերոս, քանի որ յուրաքանչյուր մարդ թող գար և մեկ օր իմ փոխարեն ապրեր: Ես ուզում եմ կանխել այս և մյուս հարցերը նախկին ամուսնուս մասին, քանի որ ես այս թեմայով չեմ խոսում, բայց ոչ այն պատճառով, որ ասելիք չկա: Պարզապես ես շատ եմ սիրում իմ որդուն»,- ասաց Անի Քոչարը:
Նա նաև անկեղծացավ իր և ամուսնու հարաբերությունների մասին՝ պատմելով, որ աղոթքներով է հասել այն ամենին ինչ ունի:
«Սիրո նկատմամբ հավատս երբեք չեմ կորցրել՝ դառը փորձառությունը դարձնելով առիթ, բայց թերահավատությունն իր գործն անում էր:Ամուսնուս մասին խոսելիս ես կարճ կարող եմ ասել՝ նա մարդ է և այն տեսակը, որին ցանկանում էի կողքիս տեսնել: Իմ կողքին շրջող շատ երկրպագուներ կային, բայց այն միակը չէին, որին ցանկանում էի տեսնել»,- նշեց նա: