Ուկրաինացի զինվորականները գրանցել են 28 կրակոց Դոնբասի կողմից
INTERNATIONAL NEWSՈւկրաինացի զինվորականները հայտարարել են, որ մեկ օրվա ընթացքում Դոնբասում գրանցվել է 28 կրակոց ուկրաինական բանակի դիրքերի ուղղությամբ Դոնբասի և Լուգանսկի Ազգային հանրապետությունների կողմնակիցների կողմից։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Կրակ է բացվել տանկերից, ականանետներից, խոշոր տրամաչափի ինքնաձիգներից։ Այս մասին հաղորդում է ուկրաինական բանակի մամուլի կենտրոնը։
Կրակոցները գրանցվել են Դոնեցկի, Մարինկայի, Ավդեևկայի, Տրոիցկոյի, Նովգորոդի, Զայցևի և Լուգանսկի շրջաններում։
Ըստ ուկրաինական բանակի տեղեկությունների, Լուգանսկի շրջանում և Մարիուպոլի ուղղությամբ պահպանվել է խաղաղությունը։
Մեկ օրում Ուկրաինայի արևելյան Մայորսկ քաղաքի շրջանում տեղի ունեցած կրակոցներից մահացել է երկու ուկրաինացի զինվոր։ Այս մասին հաղորդում է «112 Украина»-ն։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



