Վրացական գյուղում Ստալինի հուշարձանը զրկվել է գլխից
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրացական Վարիանի գյուղում կանգնեցված Իոսիֆ Ստալինի՝ բազմիցս այլանդակված հուշարձանն անհայտ վանդալները գլխատել են: Այս մասին գրել է Vesti-ն։
Գյուղի մի քանի բնակիչների կողմից իր միջոցներով կանգնեցված հուշարձանն առաջին անգամ վնասվել է բացումից մի քանի օր անց՝ 2022 թվականի փետրվարին. նախ՝ «ժողովուրդների առաջնորդը» և «մարզիկների լավագույն ընկերը» պատել են կարմիր ներկով, իսկ հետո՝ մուրճերով ծեծել գլուխը։
Որոշ ժամանակ անց պատվանդանը վերականգնվել է, սակայն հունիսի 12-ի գիշերը հուշարձանը կրկին դարձել է որոշ վրիժառուների թիրախը, որոնք այն թողել են առանց գլխի։
Վարիանին Գորիից 13 կիլոմետր հեռավորության վրա է, որտեղ և ծնվել է Իոսիֆ Ջուղաշվիլին, ու որտեղ տեղադրվել է նմանատիպ հուշարձան։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



