Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈՒՆԻՍԻ)․ Հատուկ օրենքով արգելվել է երեխաներին ուղարկել փոստով. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ

1705–վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացին:

1816–ծնվել է բելգիացի արևելագետ, հայագետ Ֆելիքս Նևը:

1878– սկսվել է Բեռլինի կոնգրեսը, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո–Հունգարիայի ջանքերով հրավիրվել էր Սան–Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու նպատակով, և որից հետո Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ «Հայկական հարց» եզրույթով:

1886–ծնվել է հայկական ծագմամբ ամերիկյան ռազմական գործիչ Հայկ Շեքերջյանը:

1899 – ծնվել է նշանավոր գրող Ակսել Բակունցը:

1951– ծնվել է ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը («Ճակատագրի սև շունը», «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի արձագանքը» և այլն):

1956 – ծնվել է հայտնի հայ ծանրամարտիկ, աշխարհի և եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, 43 տարբեր ռեկորդների հեղինակ Յուրի Վարդանյանը:

1969–վախճանվել է նշանավոր քանդակագործ Արա Սարգսյանը:

1992– Ղարաբաղյան պատերազմում խփվել է ավելի քան 3 ամիս խաղաղ բնակավայրերը ռմբակոծող Սու–25 ինքնաթիռը, ադրբեջանցի օդաչուն մահացել է:

1993–Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Քենիայի հետ։

2007–երկաթուղային վթար է տեղի ունեցել Լոռու մարզի Նալբանդ – Ղալթախչի երկաթուղային ուղեմասում. շուռ է եկել ցորենով բեռնված 6 վագոն: –Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը նշանակվել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

2012–Իսրայելի Քնեսեթի լիագումար նիստում մոտ մեկուկես ժամ քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

2015–Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը անժամկետ հացադուլ են հայտարարել. նրանք իրենց անվտանգության հետ կապված սպառնալիքներ են տեսել:

2016–վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆել յա Համբարձումյանը:

2018– Շիրակի մարզի մի քանի համայնքում երեկոյան տեղացած ուժեղ կարկուտը զգալի վնասներ է հասցրել ցանքատարածություններին:

ԱՇԽԱՐՀ

922–Վոլժսկի Բուլղարիայում տեղի է ունեցել իսլամը պետական կրոն ընդունելու պաշտոնական արարողություն:

1373–Անգլիան և Պորտուգալիան ստորագրել են միության մասին պայմանագիր, որը գործում է նաև հիմա:

1525– Մարտին Լյութերն ամուսնացել է նախկին միանձնուհի Կատարինա ֆոն Բորի հետ:

1773–Լոգստաունյան պայմանագրով Օհայո գետից հարավ ընկած իրոկեզ և դելավար հնդկական ցեղերի հողերը տրվել են անգլիական Վիրջինիա գաղութին:

1773–ծնվել է անգլիացի ֆիզիկոս, բժիշկ և աստղագետ, լույսի ալիքային տեսության հեղինակներից մեկը՝ գիտնական Թոմաս Յունգը:

1782–Շվեյցարիայում իրականացվել է կախարդության մեղադրանքով աշխարհում վերջին մահապատիժը. այրել են Աննա Գելդիին:

1831–ծնվել է շոտլանդացի ֆիզիկոս, էլեկտրամագնիսական դաշտի տեսության հեղինակ Ջեյմս Կլերկ Մաքսվելլը:

1860– հիմնադրվել է Ռուսաստանի պետական բանկը:

1918–Պերմում սպանել են Միխայիլ Ալեքսանդրովիչին. դա գահընկեց արված Ռոմանովների դինաստիայի առաջին անդամի սպանությունն էր:

1920–ԱՄՆ–ի փոստային ծառայությունը օրենք է ընդունել, համաձայն որի, արգելվել է երեխաներին ուղարկել փոստով: –Ժնևում բացվել է ֆեմինիստուհիների առաջին համագումարը:

1934–Վենետիկում հանդիպել են Հիտլերը և Մուսոլինին:

1941–Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում սկսվել է ընտանիքներով մասսայական դեպորտացիա դեպի Սիբիր:

1942–ԱՄՆ–ի նախագահ Ռուզվելտը Կենտրոնական հետախուզական վարչություն ստեղծելու հրաման է ստորագրել:

1944–առաջին անգամ իրականացվել է գերմանական ՖԱՈՒ–1 հրթիռների մարտական օգտագործում:

1958–գործարկվել է առաջին չինական փորձնական միջուկային ռեակտորը:

1997– Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում «Սահման» ֆիլմի՝ Uphaar Cinema կինոթատրոնում պրեմիերայի ժամանակ տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 59 մարդ, 103–ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

2005– ըստ Եվրամիության որոշման, իռլանդերենը դասվել է Եվրամիության պաշտոնական լեզուների շարքը:

2009– Թեհրանում երկրի նախագահական ընտրություններում Մահմուդ Ահմադինեժադի հաղթելուց հետո սկսվել են զանգվածային անկարգություններ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest