Մակրոնը հայտնել է, թե որքան կտևի ուկրաինական հակահարձակումը
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինական հակահարձակումը կտևի մի քանի շաբաթ կամ ամիս, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, ուկրաինական հակահարձակումը սկսվել է մի քանի օր առաջ և «մանրամասն ծրագրված է եղել»։
Մակրոնն ընդգծել է, որ եվրոպացի դաշնակիցները «ամեն ինչ արել են, որպեսզի օգնեն դա իրականացնել» որոշակի սահմաններում, մասնավորապես՝ նպատակ ունենալով «պատժել Ռուսաստանին», կաթվածահար անել նրա ռազմական ջանքերը, օգնել Ուկրաինային դիմակայել և հետ վերցնել տարածքը։ Միաժամանակ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ եվրոպացի գործընկերները գործել են այնպես, որ Ուկրաինան «չհարձակվի Ռուսաստանի վրա», և հնարավոր լինի խուսափել հակամարտության սրացումից։
Հունիսի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատեց, որ Ուկրաինայի Զինված ուժերը հակահարձակում են իրականացնում։