Շվեդիան հուլիսին կմիանա ՆԱՏՕ-ին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Շվեդիան դաշինքին կարող է միանալ արդեն հուլիսին՝ Վիլնյուսում կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին նա ասել է PBS-ին տված հարցազրույցում։
«Վստահ եմ, որ Շվեդիան կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։ Եվ հնարավոր է, որ դա տեղի ունենա հաջորդ ամիս` Վիլնյուսում (հուլիսի 11-12-ը), ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, բայց ես դա չեմ կարող երաշխավորել»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով, Շվեդիան, ստանալով ՆԱՏՕ-ի գործընկերոջ կարգավիճակ, գնալով ավելի է ինտեգրվում կազմակերպության կառուցվածքին, սակայն ամբողջական վավերացումն անհրաժեշտ է։ Ստոլտենբերգը նշել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Շվեդիան հնարավորինս շուտ դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։
Հունիսի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Ստոլտենբերգը հայտարարեց, որ Շվեդիան կատարել է Անկարայի բոլոր պայմանները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Ավելի վաղ Շվեդիայի ռազմական հետախուզության և անվտանգության ծառայության ղեկավար Թոմաս Նիլսոնը կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու համար։