Ընտրություններում աջակցելու ենք Թրամփին. Լուկաշենկո
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում աջակցելու է նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նա ընդգծել է, որ «ԱՄՆ-ում աշխատում է մեքենան, որի դեմ ոչ մի նախագահ չի գնա»:
Միաժամանակ, ըստ Լուկաշենկոյի, Թրամփն ավելի վճռական է և կարող է որոշումներ կայացնել հակառակ նրանց, ովքեր վերահսկում են իրավիճակը: Ըստ Լուկաշենկոյի՝ Թրամփը պետք է գոնե մասամբ կատարի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իր խոստումները։
«Որովհետև նա շատ հստակ ասաց. «Ընդամենը մեկ օր, և ես հարցը կլուծեի»», - հավելել է Լուկաշենկոն:
«Մենք աջակցելու ենք նրան, որ նա գա իշխանության և կանգնեցնի ՆԱՏՕ-ի այս մեքենան, որն այսօր կռվում է Ռուսաստանի դեմ», - ամփոփել է Բելառուսի նախագահը: