Ռիկելմեն հետաքրքրվել է Կոլամբուսից Սելարայանի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արգենտինական «Բոկա Խունիորսը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, արդեն պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բոկայի» դիտակետում է հայտնվել Հայաստանի հավաքականի և «Կոլամբուսի» հարձակվող Լուկաս Սելարայանը։ Լուկասի նկատմամբ արգենտինական ակումբի հետաքրքրության մասին հայտնել էին արգենտինական El Crack Deportivo-ն ու Bolavip-ը։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին Բուենոս Այրեսի թիմի կազմում անձամբ ցանկանում է տեսնել ակումբի տնօրեն Խուան Ռամոն Ռիկելմեն։ Հայ ֆուտբոլիստը Ռիկելմեի համար առաջնային տրանսֆերային նպատակներից մեկն է այս ամառ։
El Crack Deportivo-ն գրում է, որ արգենտինական ակումբն արդեն հետաքրքրվել է ամերիկյան ակումբից Լուկասի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Նշվում է, որ «Կոլամբուսը» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պահանջում է 14 մլն եվրո։ Ռիկելմեն, իր հերթին, չի պատրաստվում այդքան գումար ծախսել մեկ ֆուտբոլիստի տրանսֆերի համար։