Հնչել է կրակոց. դեպքի վայր է ժամանել կենտրոնականի ոստիկանապետը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 13-ին, կողոպուտի փորձ և կրակոց է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել կողոպուտի փորձ, որի ժամանակ հնչել է կրակոց:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվան Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Թադևոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ ոստիկանության կենտրոնական բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր: Այդ ժամին նշված խաչմերուկում անհայտ անձը բացահայտ հափշտակել է Երևանի բնակիչ 53-ամյա Լիանա Ա.-ի ձեռքի պայուսակը, ապա դիմել փախուստի:
Այդ ժամանակ Երևանի բնակիչ 49-ամյա Կարեն Հ.-ն իր Toyota մակնիշի ավտոմեքենայով է եղել, երբ նկատել է, թե ինչպես է ճիվաղը միայնակ կնոջից պայուսակը հափշտակում և կանխել է կողոպուտը, ապա հանցանք կատարած անձին հետապնդելու ընթացքում, վերջինիս փախուստը կանխելու նպատակով, իր անվամբ հաշվառված գազային ատրճանակով մեկ անգամ օդ է կրակում:
Կենտրոնի ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերում են գազային ատրճանակից կրակված 1 պարկուճ և հայտնաբերում են նաև Կարեն Հ.-ին, ում հրավիրում են Ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացնում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ. հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունը ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կողոպուտի փորձ կատարած անձի ինքնությունը ճշտելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



