Yerevan, 24.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Նոր սերունդը չի էլ պատկերացնում՝ ոնց կարող է չունենալ իր ծնողի հետ լուսանկար». Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքը մայրիկին

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհանիսյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար՝ շնորհավորելով մայրիկին. «Մոլոր տարիների հորձանուտում՝ այս օրը, հունիսի 14-ին, ծնվեց Մայրս: Երևի շատ սիրուն էր օրն այդ՝ 1950 թ-ին, լույսով ու մանկական պարզությամբ լի մի օր, որովհետև այդպիսին էր մայրս: Նոր սերունդը չի էլ պատկերացնում՝ ոնց կարող է չունենալ իր ծնողի հետ լուսանկար, բայց տարիներ առաջ չկար ամեն վայրկյանը անմահացնող լուս. ապարատը կամ ձեռքին ներաճած հեռախոսը ու ու 12 տարի առաջ հեռացած Մայրիկիս հետ ես գրեթե չունեմ նկար, չունենք մեր միասին ապրածի պատկերները, սրտումս ամբարած անսահման սերն է միայն, որ դրոշմել եմ հիշողությանս մեջ: Վարսերը, մեղրածոր ու գեղեցիկ հայերենը: Հայկական հին ռոմանսների նրա մաշմշված գիրքը, որը սուրբ-սուրբ արած պահում եմ մասունքի նման:  Ջրի նման կենարար՝ նրա սերը, որն անպարագիծ էր: «Մայրերի ափի մեջ է պետք փնտրել ազգերի ճակատագիրը»,- ասում էր մեծն Նժդեհը:
Մայրս հենց այդ ՝ ափեափ լեցուն հայրենիքս էր, հավատքս ու նկարագիրս: Մահից հետո, երբ իմ տուն բերեցի նրանից մնացած գրքերը՝ ամեն մեկի ներսում նրան անվանապես մակագրված՝ տարբեր հեղինակների կողմից հիացական խոսքեր էին: Սեր էր էլի: Լեզվի ու գրականության քայլող սեր: Լյուդվիգ Դուրյանի գրքերն անձնապես մակարգված, զարմանում էր, երբ երիտասարդները չէին ճանաչում մեծերին: Մարդասեր էր. Մի օր եկավ տուն, ասում է՝ երթուղայինում մի եղբայր ասաց, քույրիկ ջան տվեք ձեր պայուսակը պահեմ, մեկ էլ ասում է նկատեցի, որ ձեռքը մտցրել է պայուսակիս գրպանի մեջ, որ գումար գողանա:

Ասել է.
-եղբայր ջան, շնորհակալ եմ շատ...
Վերցրել է պայուսակը, վճարել գողի փոխարեն էլ ու իր կանգառից շուտ իջել:ՉՎՆԱՍԵԼ: Մորս կյանքի փիլիսոփայությունն էր ՉՎՆԱՍԵԼ: Միայն օգնել ու երբեք վատը չխոսել, կամ լավը, կամ՝ ոչինչ: Մի բառ ուներ միայն վատը բնորոշելու համար. ասում էր՝ լղոզվող տիպար է: Լղոզվող ավելի բնորոշ չէր էլ լինի նկարագրել ոմանց:Ասում էր ու հեռու մնում լղոզվողներից: Մայրս իմ ամեն շնչում կա, իմ բոլոր բարի գործերում, տվածս բանախոսություններում և վարած համերգների ոգևորող խոսքի մեջ, մեր տան հյուրասիրության և հյուրերի ժպիտներում է: Իմ քույրերի մեծ ու տաք սրտերում է մայրս, մեր՝ ակնթարթում արցունքվող աչքերում ու կնճիռներում թաքնված ցավերի մեջ անգամ: Մայրս լույսի մոլորակ է. մշտնջենական, հարատև, Աստվածօրհնյալ: Կուզեի գրկել Մայրերին ու պաշտպանել էս չար աշխարհից:ՄԱՅՐԸ... աշխարհի Սերն է՝ Աստծո պարգև»:

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts