Պուտինը կարգադրել է ԱԹՍ-ներն ինտեգրել երկրի միասնական օդային տարածք
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության առջև խնդիր է դրել ինտեգրել անօդաչու թռչող սարքերը երկրի միասնական օդային տարածք, այդ թվում՝ արդյունաբերության թվայնացման միջոցով:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Անօդաչու թռչող սարքերի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով համալիր միջոցներ ձեռնարկել անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանի Դաշնության միասնական օդային տարածք ինտեգրելու համար՝ հաշվի առնելով, ի թիվս այլ բաների, օդային երթևեկության կառավարման թվային վերափոխման հարցը օդային երթևեկության ծառայությունների, նավիգացիայի, վայրէջքի, հսկողության, կապի համակարգերի առումով և հակազդելով անօդաչու թռչող համակարգերի անօրինական օգտագործմանը»,- ասվում է փաստաթղթում։