«Համախմբում» շարժումը դատապարտում է Արմեն Աշոտյանի կալանավորումը
SOCIETYՀՀ գործող քաղաքական ռեժիմի հրահանգով կալանավորվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Քաղաքական հետապնդումները ներկա վարչակազմի բացահայտ ձեռագիրն է` կեղծ մեղադրանքներով բանտարկել իշխանությանը քննադատողներին:
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումը դատապարտում է Արմեն Աշոտյանի կալանավորումը` այն գնահատելով ընդդիմադիր գործչի նկատմամբ քաղաքական հետապնդում, վերջինիս քննադատական խոսքը լռեցնելու համար։
ՀՀ-ում ներկա ռեժիմի օրոք ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական գործերի հարուցումը և ձերբակալությունները դարձել է օրինաչափ գործելաոճ, ինչի արդյունքում հարյուրավոր ընդդիմադիրներ հայտնվում են կալանավայրերում ու բանտերում։ Սա ոչ այլ ինչ է, քան պետության` մասնավորապես Արցախի հանձնման գործընթացից հասարակության ուշադրությունը շեղելու հերթական փորձ։
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումը հետևողականորեն պայքարելու է գործող վարչակազմի դեմ` համոզված լինելով, որ դրանից ազատվելուց հետո միայն հնարավոր կլինի կառուցել պաշտպանված և հզոր հայրենիք։
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժման խորհուրդ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



