Բորտուղեկցորդուհին շփոթել է Իսրայելն ու Պաղեստինը և զայրացրել չվերթի ուղեւորներին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ryanair-ի բորտուղեկցորդուհին թռիչքի ժամանակ Թել Ավիվն անվանել է պաղեստինյան քաղաք և զայրացրել է ուղեւորներին։ Այս մասին հայտնում է The National-ը։
Հրատարակության տվյալներով՝ ինքնաթիռը թռչում էր Իտալիայից Իսրայել, երբ բորտուղեկցորդուհին մի քանի անգամ բարձրախոսով հայտարարեց, որ օդանավն ուղևորվում է Պաղեստին։ Ուղևորները փորձել են ուղղել բորտուղեկցորդուհուն և նույնիսկ խնդրել են ներողություն խնդրել, սակայն անձնակազմի անդամը հրաժարվել է ընդունել, որ խառնել է երկրները։ Ավելին, նա դժգոհ ճանապարհորդներին մեղադրել է օդանավում անկարգություններ սարքելու մեջ:
Ավելի ուշ Ryanair-ն ընդունել է սխալը և ներողություն խնդրել, սակայն ընկերությունը բոյկոտվել է սոցիալական ցանցերում։ Օգտատերերը զբոսաշրջիկներին կոչ են արել հրաժարվել այս ավիաընկերության թռիչքներից։
«Եթե Ryanair-ը կարծում է, որ Թել Ավիվը Պաղեստինում է, ապա միգուցե նրանք պետք է բիզնես վարեն միայն պաղեստինյան ադմինիստրացիայի հետ», - ասել է Սիմոն Վիզենտալ կենտրոնի ղեկավարությունը: