Երասխի դեպքերից հետո Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել պաշտպանել խաղաղ բնակչությանը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիան ափսոսանք է հայտնում վերջին երկու օրվա ընթացքում հայ-ադրբեջաական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպերի, այդ թվում՝ Հայաստանի տարածքում՝ Երասխում քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցների առիթով։ Այս մասին հայտարարություն է տարածել երկրի արտաքին գործերի նախարարությունը՝ միաժամանակ զսպվածության, լարվածության թուլացման և քաղաքացիական բնակչության պաշտպանության կոչ անելով։
Ինչպես նշված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, Ֆրանսիան վերահաստատում է, որ աջակցում է Միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի՝ Քաշաթաղի (Լաչին) միջանցքում երթևեկության վերականգնման մասին որոշման կատարմանը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ ի շահ բնակչության։
Նշվում է նաև, որ հունիսի 1-ին Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումը ցույց է տվել քննարկվող տարբեր հարցերի շուրջ առաջընթացի հասնելու ցանկությունը, ը այդ հարցերը պետք է լուծվեն բացառապես բանակցությունների ճանապարհով։