Ընտրություններից առաջ ասֆալտապատման մոլուցքը այժմ էլ փոխանցվել է այս իշխանություններին. Մեսրոպ Առաքելյան
BLOG«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ․
Պատասխանատու պաշտոնյաններն այդպես էլ չեն հասկանում, որ մայթերը չի կարելի ասֆալտել, ՉԻ ԿԱՐԵԼԻ!!!
Ասֆալտի վրայով չի կարելի քայլել, այն էլ Երևանի նման շոգ քաղաքում։ Արևի ճառագայթերից ասֆալտի վրա ջերմաստիճանը ամռանը հասնում է մինչև 60 աստիճանի, ինչի արդյունքում ասֆալտի թունավոր հոտը և ջերմությունից ասֆալտից դուրս եկող ծանր մետաղները հայտնվում են մայթերի վրա քայլող մարդկանց, առաջին հերթին երեխաների օրգանիզմում։ Այս ամենը առաջացնում է ինչպես շնչառական, այնպես էլ սրտանոթային հիվանդություններ։
Էլ չեմ խոսում, ասֆալտի շերտի վրայով քայլելու անհարմարությունների մասին, բայց դե ընտրություններ են, պետք է արագ աշխատել, շատ արագ ու շատ անորակ։
Սրա հետ կապված մի անեկդոտ հիշեցի։ Ասֆալտը գնում ա կատոկի մոտ, ասում ա՝ էս վերջերս ինձ չես դզում։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



