Զանգեզուրի միջանցքը կկտրի հարավի հետ Հայաստանի կապը․ իրանցի փորձագետ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զգուշացնելով Հայաստանի հարավից Ադրբեջանի և Նախիջևանի միջև Զանգեզուրի միջանցքի ստեղծման մասին, Կովկասի հարցերով փորձագետ, SCAP տրանսպորտային կոմիտեում Իրանի նախկին ներկայացուցիչը Մոհամմադ Իսմայիլ Ալիխանին ասել է.
«Եթե Հայաստանը հարավում, ԻԻՀ հետ սահմանին Ադրբեջանին տարածք տրամադրի, կդադարի լինել Իրանի հարևանը»:
Հայտնում է Parstoday-ը։
Նա հավելել է, որ Իրանն ունի Հայաստանի հետ ամենակարճ ընդհանուր սահմանը (38 կմ): Այն Իրանի և Եվրոպայի միջև հաղորդակցության դարպասներից մեկն է և ունի մեծ նշանակություն։
Այս իրավիճակում, եթե ստեղծվի Զանգեզուրի միջանցքը, Հայաստանը կկորցնի իր կապը հարավի հետ, իսկ Իրան մեկնելու համար հայերը պետք է ունենան Ադրբեջանի համաձայնությունը և թույլտվությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



