Ինդոնեզիայում բանվորները շանը նետել են կոկորդիլոսների առաջ՝ իրենց սնունդը գողանալու համար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինդոնեզիայում երեք բանվոր անտուն շանը նետել են կոկորդիլոսների առաջ, գրում է Mothership-ը։ Տղամարդկանց ավելի ուշ ոստիկանությունը բերման է ենթարկել, նրանք ասել են, որ վրեժ են լուծել կենդանուց իրենց սնունդը գողանալու համար:
Տղամարդկանցից մեկը տեսանկարահանել է տեղի ունեցողը, իսկ ավելի ուշ կադրերը տեղադրել սոցիալական ցանցերում։ Տեսածից հետո կենդանիների իրավունքների պաշտպանները դիմել են ոստիկանություն։ Սպաներին հաջողվել է բացահայտել շանը սպանած աշխատողների ինքնությունը. նրանց բերման են ենթարկել։ Հանցագործները պատմել են, որ կենդանին իրենցից անընդհատ սնունդ էր գողանում, ինչն էլ դարձել է իրենց արարքի շարժառիթը։
Եթե տղամարդիկ դատապարտվեն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, նրանց սպառնում է մինչև ինը ամսվա ազատազրկում։ Բացի այդ, հաղորդվում է, որ դեպքի հրապարակայնությունից հետո աշխատողները հեռացվել են իրենց պաշտոններից։ Ընկերության տնօրենը հավելել է, որ չի հանդուրժի աշխատակիցների նման պահվածքը նույնիսկ աշխատանքային ժամից դուրս։
«Սպասվող դատական գործերով մենք կդադարեցնենք մեր աշխատանքային հարաբերությունները [երեք կասկածյալների] հետ՝ համաձայն գործող աշխատանքային օրենսդրության: Մենք՝ որպես ընկերություն, ներողություն ենք խնդրում կատարվածի համար»,- մեկնաբանել է ղեկավարը։