ԱՄՆ-ն կարող է միջուկային ավիակիր ուղարկել Հարավային Կորեա. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWSԱՄՆ կարող է Կորեական թերակղզի ուղարկել Ճապոնիայում տեղակայված «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավիակիրը`պայմանավորված Հս. Կորեայի կողմից հունվարի 6-ին անցկացված ջրածնային ռումբի փորձարկումներով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով կորեական աղբյուրը:
Հաղորդվում է, որ այսօր ավելի վաղ Գուամ թերակղզու ԱՄՆ ավիաբազայից Հարավային Կորեա է ուղարկվել В-52 մարտավարական ռմբակոծիչը, որն ունակ է միջուկային զենք տանել:
Նշվում է, որ հաջորդ ամսվա սկզբին Հարավային Կորեայում նախատեսվում էին ամերիկա-հարավկորեական ուսումնավարժանքներ իրականացնել, իսկ մարտին` համատեղ հնարքների ցուցադրում, ինչը Փհենյանում դիտարկվում է որպես Հս. Կորեայի դեմ պատերազմի փորձ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



