ԱՄՆ-ն Հարավային Կորեա է տեղափոխել ռազմավարական B-52 ռմբակոծիչը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի ռազմօդուժը Կորեայի Հանրապետություն է տեղափոխել ռազմավարական B-52 ռմբակոծիչը՝ կապված ԿԺԴՀ-ի վերջին հայտարարության հետ՝ ջրածնային ռումբի փորձարկման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Ռենհափ» գործակալությունը:
«Սա արդեն երկրորդ հակամիջոցն է՝ սկսած այն ժամանակից, երբ Հյուսիսային Կորեան հայտարարել է ջերմամիջուկային զենքի փորձարկման մասին,- մեջբերում է ՌԻԱ «Նովոստին» «Ռենհափ» գործակալության հայտարարությունը: - Առաջին միջոցը ԿԺԴՀ-ի տարածքում քարոզչական հեռարձակման վերսկսումն է եղել»:
Գործակալության տվյալներով՝ ռմբակոծիչը տեղափոխվել է Խաղաղ օվկիանոսում՝ Գուամա կղզու վրա գտնվող ամերիկյան ռազմաբազայից և Կորեայի Հանրապետության տարածք է մտել կեսօրին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



