Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Պաղպաղակի մի շարք արտադրատեսակների իրացումը կասեցվել է

ECONOMICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, հաշվի առնելով սեզոնային գործոնով պայմանավորված առանձնահատկությունները՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հանրապետության իրացման ցանցերում անցկացվել է երկրում արտադրվող և ներմուծվող պաղպաղակ արտադրատեսակի դիտարկում և հսկիչ գնում:

Վերահսկողության ընթացքում արձանագրվել են այդ արտադրատեսակի համար սահմանված իրավական նորմերի խախտումներ: Մասնավորապես՝ հայտնաբերվել են մակնշման անհամապատասխանություններ՝ 

  • «Գրանդ Քենդի» ՍՊԸ արտադրության «Classic» պաղպաղակի մակնշվածքում բացակայում է ռուսերեն մակնշումը,
  • «Դելիկասա» ՍՊԸ կողմից ներմուծվող Չիստայա լինյա «ICL Gravity» պաղպաղակը չունի հայերեն մակնշում, «Շոկոլադային Պաղպաղակ Պլոմբիր»-ի վրա բացակայում է պահպանման ժամկետը,
  • «Թամարա» ՍՊԸ արտադրության «Rockn Roll», «bubble GUM», «СССР», «Magic Cone, «Ալիք» պաղպաղակների փաթեթավորման վրա անընթեռնելի է արտադրման օրը, ամիսը, տարին, «Պաղպաղակ կոն շոկոլադե» տեսակի պատրաստման ամսաթիվը դրոշմված է սննդամթերքի բաղադրության վրա, որի պատճառով անընթեռնելի է և՛ պատրաստման օրը, և՛ բաղադրությունը,
  • «Դուստր Մարիաննա» ՍՊԸ արտադրության «ԲՈՆՄԱՐԻ»  վանիլային վաֆլե գլանակների մեջ» պաղպաղակում արտադրման ժամկետի մակնշումն ընթեռնելի չէ, 
  • «ԻԳԻԹ» ՍՊԸ արտադրության «Պաղպաղակ վանիլային տոնական» տեսակի արտադրման ժամկետի մակնշումն ընթեռնելի չէ։ 
  • «Յուրմենշին» ՍՊԸ արտադրության «Պաղպաղակ ընտանեական մրգային» տեսակի պիտակի վրա արտադրման ժամկետի մակնշումն ընթեռնելի չէ։ 

Մակնշման անհամապատասխանություններով արտադրատեսակների իրացումը կասեցվել է, տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ։

Դիտարկման ընթացքում հայտնաբերվել են նաև ըստ անվանման նույնականացման խնդիրներ (hամաձայն Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջի՝ եթե պաղպաղակի բաղադրության մեջ առկա է կաթնային ճարպի փոխարինիչ, ապա դրա անվանման մեջ չի թույլատրվում «կաթնային», «սերուցքային», «պլոմբիր» հասկացությունների կիրառությունը): Ըստ այդմ`

«ԻԳԻԹ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող «Պաղպաղակ կապուչինո պլոմբիր» արտադրատեսակի անվանման մեջ մակնշված է «պլոմբիր», սակայն բաղադրության մեջ նշված է, որ օգտագործվել է կաթնային ճարպի փոխարինիչ, իսկ «Յուրմենշին» ՍՊԸ-ի կողմից («էլիտ Շանթ») արտադրվող «Պաղպաղակ վանիլային» անվանումը մակնշված չէ ամբողջական՝ «Պաղպաղակ կաթնային ճարպի փոխարինիչով վանիլային» (բաղադրության մեջ նշված է):

Դիտարկման շրջանակներում նմուշառված «Փինք Բերրի» ՍՊԸ-ի կողմից արտադրված պլոմբիր տեսակի «Վանիլային պաղպաղակ թխվածքաբլիթով» և «Պաղպաղակ քոթոթ» արտադրատեսակները տրվել են լաբորատոր փորձաքննության, ինչի արդյունքում դրանցում հայտնաբերվել է կաթնայուղի փոխարինիչ։ 

Հաշվի առնելով դիտարկման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունները և առաջնորդվելով հետագծելիության սկզբունքով՝ վերոնշյալ 3 կազմակերպություններում՝ «ԻԳԻԹ», «Յուրմենշին» և «Փինք Բերրի» ՍՊԸ-ներում, այժմ իրականացվում է պետական վերահսկողություն՝ ստուգում:

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards