Հոկտեմբերի 19-ին Փաշինյանը մեզ ասել է,որ պատերազմն արդեն տանուլ է տրված ու սա պարտություն է. Շարմազանով
BLOGՀենց հիմա Նիկոլը ուղիղ եթերում խաբում է։
Նա չի ասում ամենակարեւորը.
հոկտեմբերի 19-ին նա մեզ ասել է,որ պատերազմն արդեն տանուլ է տրված ու սա պարտություն է։
Ու իմանալով, որ արդեն պարտվել է հազարավոր նոր զոհեր է տվել ու ավելի վատ պայմաններով նոյեմբերի 9-ի փաստաթուղթ է ստորագրել։
Հոկտեմբերի 19-ին Նիկոլը նաեւ ասեց, որ խնդրել է Պուտինին ՀՀ սահմանին ռուսական դրոշներ տեղադրեն, որ Ադրբեջանը չներխուժի Սյունիք, իսկ հիմա եկել ազնիվ տղա է խաղում, թե թույլ չեմ տվել Մեղրիում խաղաղապահներ ու միջանցք։
Հիմա համեմատեք հոկտեմբերի 19-ի առաջարկն ու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։
Եթե հոկտեմբերի 19-ին Շուշին մնում էր հայկական վերահսկողության տակ թեկուզ ադդբեջանցիների վերաբնակեցման հեռանկարով,ապա նոյեմբերի 9-ին Շուշին անցավ Ադրբեջանի վերահսկողության։
Հոկտեմբերի 19-ին Շուշիում ծածանվելու էր Արցախի դրոշը, իսկ Ամենափրկիչ եկեղեցու վրա՝ խաչը։
Իսկ այսօր այնտեղ ադրբեջանական դրոշ է, խաչն էլ հանված է։
Հոկտեմբերի 19-ից հետո հազարավոր տղաներ զոհվեցին։
Հոկտեմբերի 19-ից հետո ինչքան զոհ տվել ենք՝ Նիկոլի խղճին է։
Ու դրա համար նա դատվելու է։
Հ.Գ. Փաստորեն նոյեմբերի 9-ի առավոտ արդեն կապիտուլյացիան ստորագրել էր,բայց երեկոյան իր ֆբ էջում գրում էր՝Շուշիի համար մարտերը շարունակվում են։
Սրիկա,սուտասան ,կապիտուլյանտ:
1
EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia
2
Heading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
3
Ucom Promotes Space Engineering Education
4
AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025
5
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day



