Անհրաժեշտ է ընդունել պարտությունը և առաջ շարժվել. Ռոբերտո Մանչինի
SPORT«Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին «Սասուոլոյից» (0:1) կրած տնային պարտությունից հետո նշել է, որ իր թիմը ողջ խաղի ընթացքում ձգտել է հաղթանակի:
«Ցավոք, մրցակցի դարպասապահը հրաշալի գործեց այսօր՝ հետ մղելով մեր բոլոր հարվածները:
«Սասուոլոն» դարպասը գրավելու մի քանի պահ ուներ երկրորդ խաղակեսում, իսկ մենք գերիշխում էինք ողջ խաղի ընթացքում և հաղթանակ էինք ձգտում մինչև խաղավարտ:
Մեր դարպասին նշանակված 11 մետրանոցը դժբախտ պատահար է, խաղացողները կորցրեցին կենտրոնացվածությունը խաղի վերջին րոպեներին: Անհրաժեշտ է ընդունել պարտությունը և առաջ շարժվել»,- նշել է իտալացի մասնագետը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



