Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հետ համատեղ օդային հրամանատարության կառավարման համակարգ ստեղծելու նախագծի մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անկարան և Բաքուն մտադիր են համատեղ վերահսկել օդային տարածքը Էգեյան ծովից մինչև Կասպյան ավազան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգյունը։
«HAKİM Air Command and Control System» նախագիծը, նրա խոսքով, երկու երկրներին թույլ կտա արդյունավետորեն իրականացնել օպերատիվ առաջադրանքներ՝ կործանիչ-կալանիչների, անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության համակարգերի օգնությամբ։
Նաև երկու երկրները կօգտագործեն սպառնալիքների գնահատման ընդհանուր ալգորիթմներ։
Գյորգյունը նշել է, որ «օդային հրամանատարության կառավարման HAKİM համակարգի նախագիծը ամենակարեւորներից մեկն է, որոնք համատեղ իրականացնում են Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմաօդային ուժերը։ Այս նախագծով երկու երկրների ռազմաօդային ուժերը հնարավորություն են ստանում իրականացնել համատեղ գործողություններ, ինչպես նաեւ վերահսկել Ադրբեջանի օդային տարածքը»։