Զախարովան անդրադարձել է Շուշիում թուրքական հյուպատոսության բացմանը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը հասկանում է Հայաստանի համար Շուշիում թուրքական հյուպատոսության հնարավոր բացման զգայունությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր Ադրբեջան կատարած այցի ընթացքում Շուշիում հյուպատոսություն բացելու պատրաստակամության մասին։
Զախարովայի խոսքով՝ հյուպատոսական գրասենյակների բացման հարցը ցանկացած վայրում, մասնավորապես՝ Շուշիում, երկկողմ հարաբերությունների թեմա է։ Տվյալ դեպքում՝ Բաքվի եւ Անկարայի միջեւ։
«... Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք հարցի զգայունությունը Երևանի համար: Մեր շփումներում մենք ընդգծում ենք միմյանց շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունը և ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարեւորությունը»,- հավելել է նա։