«15 տարեկանից ես միայնակ եմ ապրել»» Արսեն Գրիգորյանը՝ մանկության, ծնողների, ոտքի կոտրվածքի և Եվրատեսիլի մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակում հայ դերասան, հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանը խոսել է մանկության, ընտանիքի, ոտքի կոտրվածքի մասին։ Tert.am Life–ը ներկայացնում է հարցազրույցից դրվագներ։
«Ես 15 տարեկանից միայնակ եմ ապրում, ծնողներս գնացին ՌԴ ու ես այստեղ մենակ էի։ Կարոտը շատ էր, քանի որ ես երեխա էի, իսկ հետագայում դա ևս այլ կերպ ընկալվեց։ Ես շատ ուրախ եմ իմ միայնակ ապրելու համար, երբ մաման 3 ամիսը մեկ գալիս էր, կամ ես էի մեկնում ես զգում էի՝ ինչեր են կուտակվել, բայց, երբ վերադառնում էի ուրախ էի, որ մենակ եմ»,– պատմել է Արսեն Գրիգորյանը։
Արսեն Գրիգորյանն ամիսներ առաջ կոտրել է ոտքը և հարցազրույցի ընթացքում պատմել է այդ փուլի մասին ՝ ցույց տալով ոտքի կարը։
«Պարելու ժամանակ է եղել վնասվածքը։ Մարդիկ ասում էին, որ գուցե սխալ շաժում եմ արել, բայց՝ ոչ։ Մարդիկ հակված են, որ դու սխալ շարժում ես արել»,– նշեց նա։
2018 թվականին Արսեն Գրիգորյանը նաև մասնակցել է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին՝ Kamil Show–ի կերպարում։
«Ես ուզում էի մասնակցություն ունենալ։ Մեր թիմի համար կարևոր էր լավ ելույթ ունենալն և սկիզբը եղել է «հավես»–ի համար, երբ պատկերացնում էինք՝ վաստակաշատ արտիստների կողքին Կամիլն է կանգնած, իսկ դա ծիծաղելի էր։ Հենց առաջին մրցույթային օրվանից հետո մենք հասկացանք, որ կան շանսեր, բայց Սևակ Ղանաղյանը սպասված էր և շատ ցանկալի էր բոլորի կողմից»,– ասաց Արսեն Գրիգորյանը։