Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


Պահանջվում է... «Պետրակով». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Որքան էլ սրտամոտ ու ընկալելի են մեր ֆուտբոլասեր հայրենակիցների հույզերը հատկապես երկու գեղեցիկ հաղթանակներից հետո, այս անդրադարձը ֆուտբոլի մասին չէ: Ազգային հավաքականի մասին էլ չէ: Չնայա՜ծ...

Հազվագյուտ անտեղյակների համար նշենք, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցափուլի մեկնարկում Թուրքիային ցավալիորեն տանուլ տալուց հետո վերջին երկու խաղում հաղթեց Ուելսին ու Լատվիային: Բայց կրկնենք, որ անդրադարձը ֆուտբոլի մասին չի: Այդքան հույզեր, բուռն ու դրական զգացողություններ հարուցած մեր ազգային հավաքականի հաղթանակների հիմնական «մեղավորներից» մեկն, անկասկած, թիմի նոր գլխավոր մարզիչ, Ուկրաինայի երիտասարդական հավաքականն աշխարհի չեմպիոնի բարձունքին հասցրած Ալեքսանդր Պետրակովն է: Վերջին ասուլիսներից մեկի ժամանակ մարզական թղթակիցներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է Ալեքսանդր Վասիլևիչն այդքան կարճ ժամանակում այդպես վերափոխել Հայաստանի ֆուտբոլային ընտրանու տղաներին: Հարցին Պետրակովը քիչումիչ անդրադարձավ:

Բայց պատասխանը, կարծում ենք, ճիշտ է փնտրել ինքնուրույն՝ փորձելով հասկանալ այն սկզբունքներն ու գաղափարները, որոնց վրա հիմնվում է մարզիչը: Գլխավոր «բանալին», կարծում ենք, նրա արտահայտած հետևյալ մոտեցումն է: Մի առիթով նա ասաց, թե ցանկանում է, որ մեր հավաքականի ֆուտբոլիստները, հատկապես՝ երիտասարդները, եթե չասենք՝ պատանիները, չվախենան երազանք ունենալ, չվախենան գնալ իրենց երազանքի ետևից, չվախենան պայքարել դրա համար, ձգտեն ու հասնեն հաղթանակի: Հարկավ, կգա ժամանակ, և մարզական մեկնաբաններն ու մասնագետներն ավելի հանգամանորեն միգուցե կխոսեն Պետրակովմարզչի կարողությունների ու Հայաստանի հավաքականում տարած աշխատանքի նրբերանգների ու արդյունքների մասին: Նախ՝ դրա համար դեռ շատ շուտ է, առջևում երկար ու ծանր մրցաշրջան է:

Եվ հետո՝ մեր անդրադարձում նման խնդիր էլ չենք հետապնդում: Մարդը եկել է, ստանձնել է պատասխանատվություն, ծանոթացել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների հետ, որոնց շարքում, քավ լիցի, մի ամբողջ շարք երիտասարդ, տաղանդավոր, անգամ՝ պատանի ու չափազանց խոստումնալից տղաներ կան, «կարգաբերել» է նրանց՝ իր խիստ ու սկզբունքային, բայցև՝ ընկալելի ու մոտիվացնող մոտեցումներով, ու իր գործն է անում: Ինչպես տեսնում ենք, գոնե այս պահի դրությամբ դա անում է բարեխղճորեն ու մեծ նվիրվածությամբ: Պարզ երևում է. մարդը ոչ թե եզրից «կառավարում» է թիմի խաղը, այլ բառացիորեն տառապում է, ապրում է այդ խաղի ամեն մի պահը, դրվագը, միկրոդրվագը: Մեր հավաքականին ու մարզիչ Պետրակովին մաղթելով նոր նվաճումներ ու հաղթանակներ, այնուամենայնիվ, ոչ ֆուտբոլային իրողությունները դիտարկենք: Գիտե՞ք, մեր հասարակական-քաղաքական կյանքում, մեր այսօրվա կործանումային ցնցումների պայմաններում պահանջվում է...

Պետրակով: Լավ, այսպես գրենք՝ «Պետրակով»: Ոչ թե այն իմաստով, թե դրսից պետք է մեկը գա ու մեզ «խելքի բերի», այլ պահանջվում է այնպիսի մի գործիչ, այնպիսի մի ուժ, այնպիսի մարդկանց խումբ, որը չի՛ վախենա պատասխանատվությունն իր վրա վերցնելուց, չի՛ վախենա բարձր նպատակ առաջադրելուց, չի վախենա երազանք ունենալուց ու հատկապես չի վախենա այդ երազանքի համար պայքարելուց և այդ պայքարն առաջնորդելուց: Նայում ես, կարծեք թե, կան առաջնորդներ, կարծեք թե՝ կան «առաջնորդող ուժեր», բայց իրավիճակում, երբ առավել քան ժամանակն է, եթե չասենք՝ մի բան էլ ուշ է, խոսքից գործի անցնելու, ոչինչ ու ոչ ոք տեղից չի շարժվում, իսկ եղած փորձերն էլ հուզումներ չեն հարուցում ու մեծամասնության համար մնում են աննկատ:

Նայում ես մեր առօրյա անցուդարձին, այնպիսի տպավորություն է, թե ո՛չ աղետային պատերազմ է եղել, ո՛չ այնտեղ Արցախն է թշնամական օղակի մեջ առնված ու շրջափակված, ո՛չ հազարավոր զոհեր ենք ունեցել, շատ ներողություն, բայց ինչպես Փաշինյանի տիկինն է ասել՝ «հանուն ոչնչի» (հա՞, հանուն ոչնչի՞), ո՛չ Հայաստանի ղեկավար համարվողն է բացեիբաց ուրացել Արցախն ու Արցախի հայությանը: Նայում ես, ու թվում է, որ մարդկանց դարդուցավը «գինու փառատոնն» է, «ոչխար խուզելու փառատոնն է», սուպերմարկետի ակցիան է, ծիրանի կուտն ու վերջին կարկուտը...

-Ե՞րբ Ձեր դեմքին ժպիտ կտեսնենք,

-Ուելսի նկատմամբ հրաշալի ու ոգևորիչ հաղթանակից հետո հարցրեցին Պետրակովին:

-Երբ իմ երկրում ավարտվի պատերազմը,«մեխեց» նա:

Եվ իսկապես, ինչպես ասվում է՝ սիրելի՛ հայրենակիցներ: Էս ի՞նչ բանի ենք մենք, էս ինչո՞վ ենք զբաղված: Թշնամին ուր որ է՝ տրորտակ է տալու Արցախի բեկորները՝ կոտորելով մեր քույրերին ու եղբայրներին, թշնամին օր օրի սողոսկում է մեր երկիր, երկրի կառավարիչ համարվողը թշնամու ուզածն է «երգում», մենք նստել թամաշա՞ ենք դիտում:

Ուտում-խմում-ուրախանո՞ւմ ենք: Ինչների՞ս վրա: Էդպես երջանիկ բա՞ն է, հա՞, պարտված ու նվաստացված լինելը, միայն թե փորներս կուշտ լինի՞: Մեր երկրում ի՞նչ է, պատերազմն ավարտվե՞լ է:

Չէ՛, մեզ «Պետրակով» է պետք...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community