Yerevan, 08.November.2026,
00
:
00
BREAKING

«Բացելով ՆԱՏՕ-ի դուռը». գիրք, որ առավել քան արդիական է մնում

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ «Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոն» ՀԿ-ն հրատարակել են ամերիկացի վերլուծաբան եւ դիվանագետ Ռոնալդ Ասմուսի «Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գրքի հայերեն վերախմբագրված տարբերակը։ Առաջին անգամ գիրքը հայերեն փոքր տպաքանակով հրատարակվել էր 2008 թվականին եւ արագ սպառվել էր: Գիրքը շուկայում ներկայացնում է Newmag հրատարակչությունը՝ Newmag & Friends ձեւաչափով: Հրատարակությանն աջակցել են Էստոնիայի արտաքին գործերի եւ Լիտվայի ազգային պաշտպանության նախարարությունները։  

Գիրքը կարելի է ձեռք բերել Երեւանի գրախանութներում, ինչպես նաեւ Newmag-ի կայքում՝ անվճար առաքմամբ. https://newmag.am/book/opening-natos-door:

«Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գիրքը Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման գործընթացը ներկայացնում է «ներսից»: Ռոնալդ Ասմուսն իրադարձությունների մասին պատմում է թե՛ որպես տեսաբան, թե՛ որպես դրանց անմիջական մասնակից:

1990-ականների սկզբին նա առաջ էր քաշել ՆԱՏՕ-ի ընդլայնման գաղափարը, իսկ հետագայում, զբաղեցնելով ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնականի պաշտոնը, զբաղվում էր դրա կյանքի կոչմամբ:

«Ինձ համար պատիվ է, որ գիրքս հասու է դառնում հայ ընթերցողին: Այն փորձում է բացատրել՝ ինչպես ծնվեց ՆԱՏՕ-ի ընդլայնման գաղափարը, եւ ինչպես այդ քաղաքականությունն իրագործվեց՝ չնայած ներքին ու արտաքին լուրջ ընդդիմության առկայությանը: Դա օրինակ է՝ ինչպես փոքրամասնության կարծիքը կարող է դառնալ այս կամ այն հարցի շուրջ հիմնական մտածողություն եւ ի վերջո հաղթել ցածր հավանականության պարագայում», - գրքի հայերեն առաջին հրատարակության նախաբանում գրել էր հեղինակը։

Վերահրատարակված գրքի շնորհանդեսին Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանն ասել է, որ գիրքը նորից տպագրելու միտքն առաջացել է՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական այսօրվա իրադրությունում դրա արդիականությունը.

«2022 թվականին, երբ սկսվեց պատերազմն Ուկրաինայում, Ռուսաստանում ասում էին, որ ստիպված էին գնալ այդ քայլին՝ կանխելու ՆԱՏՕ-ի մոտեցումը ՌԴ սահմաններին: Այդ ժամանակ մտածեցի, որ ճիշտ կլինի վերահրատարակել «Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գիրքը, որում Ռոնալդ Ասմուսը մանրամասն ներկայացնում է ոչ միայն ընդլայնման ընթացքը, այլեւ այն, թե ինչպես էր այդ գործընթացը քննարկվում Մոսկվայի հետ: Գաղափարը ներկայացրեցի Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Հենց նրա ջանքերի շնորհիվ այս գիրքն իրականություն դարձավ, ինչի համար անչափ շնորհակալ եմ: Տիկին դեսպանը նաեւ օգնեց ստանալ Էստոնիայի արտաքին գործերի նախարարության աջակցությունը»։

«Գիրքը թարգմանել է Վիգեն Սարգսյանը: Մեզ համար սկզբունքային էր, որ թարգմանությունը կատարի մի մարդ, որը ոչ միայն լավ տիրապետում է անգլերենին եւ հայերենին, այլեւ միջազգային հարաբերությունների գիտակ է», - ասել է Արա Թադեւոսյանը։

Նա հիշել է Ռոնալդ Ասմուսի հետ ծանոթությունը, որը տեղի է ունեցել 2004 թվականին, երբ վերլուծաբանը Երեւան էր եկել ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի պատվիրակության կազմում.

«Գործնական կապեր հաստատեցինք, իսկ հետո ընկերներ դարձանք: Մեր ծանոթությունից ընդամենը մեկ տարի անց Ռոնն ինձ առաջարկեց դառնալ Սեւծովյան տարածաշրջանի համար ստեղծված աշխատանքային խմբի անդամ, որում պատիվ ունեցա գրեթե 1.5 տարի ներկայացնել Հայաստանը»։

Ցավոք, Ռոն Ասմուսն իր գրքի հայերեն երկրորդ հրատարակությունը չի տեսնի. նա մահացել է 2011 թվականին՝ ընդամենը 53 տարեկանում

Գրքի շնորհանդեսից հետո տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են Newmag-ի հեղինակներ՝ «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի հեղինակ Սուրեն Սարգսյանն ու «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքի հեղինակ Սամվել Ֆարմանյանը։

Քննարկումը վարել է Արա Թադեւոսյանը։  

Արա Թադեւոսյան  - Սկզբնական շրջանում Արեւմուտքում՝ մասնավորապես ԱՄՆ-ում, պատկառելի դիվանագիտական անցյալ ունեցող անձանց կողմից ՆԱՏՕ-ի ընդլայնման գաղափարը չէր ողջունվում։ Արեւմուտքի համար կա՞ր դրան իրական այլընտրանք, թե ժամանակի խնդիր էր՝ երբ կհասունանա ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքական որոշումը։

Սուրեն Սարգսյան - Պետք է հաշվի առնել, որ 90-ականների ժամանակահատվածը շատ տարբեր էր, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերությունները բոլորովին այլ հարթության մեջ էին։ Այս ընթացքում երկու երկրների հարաբերություններում մի փոքր փուլ կա, որը կոչվում է «honeymoon» (մեղրամիս)՝ հաշվի առնելով հարաբերությունների ջերմությունը։

Սառը պատերազմի ավարտից հետո լարվածությունը թուլացել էր ու ձեւավորվել էր նոր իրողություն։ Այդ ժամանակ, իհարկե, շատերն, այդ թվում՝ մարդիկ, որոնք ԱՄՆ Պետդեպարտամենտում պատասխանատու էին ռուսական ուղղության համար, պնդում էին, որ «honeymoon»-ը չի կարող երկար տեւել ու դրանից պետք է քաղել առավելագույնը։ 90-ականներին բոլորը նոր տրամադրվածությամբ սկսեցին աշխատել փլուզված աշխարհը վերափոխելու տրամաբանության մեջ։

Դեռ շուտ է գնահատել՝ որքանով ստացվեց։ 30 տարին նման հարցերում փոքր ժամանակահատված է։ Կարծում եմ՝ մարդիկ այն ժամանակ էլ տեսնում էին՝ ինչի կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնման հեռանկարն ու այսօր էլ տեսնում ենք՝ ինչի է հանգեցրել այդ գաղափարախոսությունը։

Գիտական շրջանակներում կա կարծիք, որ, այդուհանդերձ, այսօր Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները բացառապես սրա հետեւանք են։

Սամվել Ֆարմանյան - Իբրեւ պատմաբան կմեջբերեմ Չինաստանի վարչապետներից մեկի կարծիքը՝ աշխարհակարգի փոփոխության առումով նման ճակատագրական, նշանակալի որոշումների վերաբերյալ դեռ վաղ է կարծիք հայտնել: Խոսքը որոշումների մասին է, որոնք շարունակում են թելադրել աշխարհաքաղաքական զարգացումներ եւ նոր ճարտարապետության սաղմնավորում։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality