ԱՄՆ-ում ստեղծվել են արևային մարտկոցներ, որոնք ջուր են արտադրում մթնոլորտային օդից
ECONOMICSTurkmenportal.com-ը գրում է, որ ամերիկացի ծրագրավորող և արտադրող Source Global-ը մշակել է արևային մարտկոցներ, որոնք կարող են ջուր արտադրել:
Արեգակնային էներգիայից ջուր արտադրելու ունակ հիբրիդային վահանակները կարող են շատ պահանջված լինել հեռավոր և չորային տարածքներում, որտեղ չկան բնական կամ արհեստական ջրի աղբյուրներ:
Նման վահանակների համար ջուր առաջացնելու համար բավարար է 10 տոկոս խոնավությունը: Հիդրոպանելը ներծծում է օդը, ազատում է դրանից ջրի մոլեկուլները, որոնք այնուհետև խտանում են հատուկ հիգրոսկոպիկ (խոնավությունը լավ կլանող) նյութի վրա։ Այդ եղանակով ստացված ջուրը մաքրման կարիք չունի և կարող է անմիջապես սպառվել։ Այնուամենայնիվ երբ օդի ջերմաստիճանն իջնում է զրոյից ջրի արտադրությունը դադարում է։
Արտադրողն առաջարկում է երկու տեսակի արևային հիդրոպանելներ՝ սոցիալական հաստատությունների (դպրոցներ, հիվանդանոցներ և այլն) և հասարակական շենքերի, ինչպես նաև մասնավոր տների համար։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]