Եվրոպական խաղեր. Գուրգեն Մադոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեհաստանում շարունակվող Եվրոպական ամառային երրորդ խաղերում իր առաջին մենամարտն է անցկացրել 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու երեք ռաունդներում ունենալով վստահ առավելություն՝ մրցավարների որոշմամբ հաղթել 5-0 հաշվով: Այս մասին հայտնում է Armsport.am-ը:
Մադոյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմենամարտի էստոնացի բռնցքամարտիկի հետ:
Հայ բռնցքամարտիկների ելույթներին մրցավայրից հետևում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Երեկոյան մրցահերթում՝ Երևանի ժամանակով 20:00-ից, այսօր ռինգ դուրս կգա կանանց Եվրոպայի չեմպիոն, 75 կգ քաշային Անի Հովսեփյանը, ապա Եվրոպական խաղերում իր երկրորդ մենամարտը կանցկացնի 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, որը 1/8 եզրափակչում ուժերը կչափի հունգարացի Ռիչարդ Կովացսի հետ:
Այսօր ավելի ուշ կմեկնարկի +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը՝ մենամարտելով սերբ Վլադան Բաբիչի հետ: